Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ու­սում­նա­սի­րութ­յան նպա­տա­կը բաց բան­կին­գի հիմ­նախն­դիր­նե­րի վեր­հա­նումն է և դ­րա ազ­դե­ցութ­յան գնա­հա­տու­մը ֆի­նան­սա­կան մի­ջա­վայ­րի վրա։ Հե­տա­զո­տութ­յան շրջա­նա­կում ու­սում­նա­սիր­վել է մի­ջազ­գա­յին փոր­ձը և ՀՀ բան­կա­յին հա­մա­կար­գը՝ գնա­հա­տե­լով դրանց հա­մա­պա­տաս­խա­նութ­յու­նը գլո­բալ մի­տում­նե­րին։ Բաց բան­կին­գի ներդ­րու­մը Հա­յաս­տա­նում հնա­րա­վո­րութ­յուն կտա բա­րե­լա­վե­լու ֆի­նան­սա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի ո­րա­կը, սա­կայն այն նաև պա­րու­նա­կում է տվյալ­նե­րի անվ­տան­գութ­յան և գաղտ­նիութ­յան ռիս­կեր։ Վեր­լուծ­վել են բաց բան­կին­գի ազ­դե­ցութ­յուն­նե­րը և հ­նա­րա­վոր մար­տահ­րա­վեր­նե­րը՝ ա­ռա­ջար­կե­լով լու­ծում­ներ, ո­րոնք կնպաս­տեն ՀՀ բան­կա­յին հա­մա­կար­գի կա­յուն զար­գաց­մա­նը։ Բաց բան­կին­գը պա­հան­ջում է կա­ռա­վար­ման հստակ շրջա­նակ, անվ­տան­գութ­յան ա­մուր մի­ջոց­ներ և կար­գա­վո­րող պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նութ­յուն: Բան­կե­րը և­ եր­րորդ կող­մի մա­տա­կա­րար­նե­րը (բան­կի հետ հա­մա­գոր­ծակ­ցող ան­հատ­ներ, կազ­մա­կեր­պութ­յուն­ներ, մի­ջազ­գա­յին ըն­կե­րութ­յուն­ներ) պետք է ա­պա­հո­վեն, որ ի­րենց հա­մա­կար­գե­րը դի­մաց­կուն լի­նեն հար­ձա­կում­նե­րի նկատ­մամբ և­ ու­նե­նան մի­ջա­դե­պե­րի կա­ռա­վար­ման ըն­թա­ցա­կար­գեր: Բաց բան­կին­գը ար­մա­տա­պես փո­խում է ֆի­նան­սա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րը՝ դրանք բիզ­նես­նե­րի հա­մար դարձ­նե­լով ա­վե­լի թա­փան­ցիկ, հար­մար և մատ­չե­լի։ Սա­կայն դրա լիար­ժեք ներդ­րու­մը պա­հան­ջում է ինչ­պես տեխ­նո­լո­գիա­կան, այն­պես էլ ի­րա­վա­կան մար­տահ­րա­վեր­նե­րի հաղ­թա­հա­րում։ Ա­պա­գա­յում բաց բան­կին­գի շրջա­նա­կը կա­րող է ընդ­լայն­վել դե­պի այլ ո­լորտ­ներ, ինչ­պի­սիք են ա­պա­հո­վագ­րութ­յու­նը, կեն­սա­թո­շակ­նե­րը և նույ­նիսկ ոչ ֆի­նան­սա­կան ո­լորտ­նե­րը, ինչ­պես է­ներ­գե­տի­կան և հե­ռա­հա­ղոր­դակ­ցութ­յու­նը։ Այս հա­մա­տեքս­տում կար­ևոր է նաև սպա­ռող­նե­րի ֆի­նան­սա­կան գրա­գի­տութ­յան մա­կար­դա­կի բարձ­րա­ցու­մը՝ նոր հա­մա­կար­գին արդ­յու­նա­վետ ա­դապ­տաց­վե­լու հա­մար։ </jats:p>

Show More

Keywords

ֆինանսական բանկինգի բաց Բաց դրա

Related Articles