Abstract
<jats:p>Հոդվածում ուսումնասիրվում է անձի հոգեբանական առանձնահատկությունների և մասնագիտական մոտիվացիայի դերը կարիերայի առաջընթացում։ Իրականացվել է համեմատական հետազոտություն կարիերայի աճ արձանագրած և աճ չունեցող աշխատողների շրջանում՝ նպատակ ունենալով բացահայտել մասնագիտական զարգացման վրա ազդող հոգեբանական գործոնները։ Մասնավորապես, ուսումնասիրվել են բնավորության շեշտվածությունների, մոտիվացիայի ներքին և արտաքին տեսակների, ինչպես նաև կարիերայի արժեքների փոխկապվածությունը։ Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են այն հոգեբանական գործոնները, որոնք առավելապես նպաստում են անհատի մասնագիտական աճին կամ խոչընդոտում են այն։ Ենթադրվում է, որ անձի կարիերայի առաջընթացը պայմանավորված է բնավորության շեշտվածության տիպով, մոտիվացիայի տեսակով և կարիերայի արժեքներով: Հոդվածում ներկայացված տեսական և գործնական վերլուծությունները կարող են հիմք հանդիսանալ մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ ռազմավարությունների մշակման, ինչպես նաև աշխատողների մասնագիտական աճը խթանող մոտեցումների ներդրման համար։ Հետազոտության արդյունքները կարևորում են նաև հոգեբանական գործոնների դերը կադրային ընտրության և անձնակազմի մոտիվացիայի գործընթացներում։ Ավելին, աշխատանքի ընթացքում առանձնացված գործոնները կարող են կիրառվել մասնագիտական զարգացման ուսուցողական ծրագրերում։ Սա կնպաստի աշխատողների ինքնիրացման, աշխատանքից բավարարվածության և կազմակերպական ներգրավվածության բարձրացմանը։ Ստացված տվյալների հիման վրա ներկայացվում են կարիերայի առաջընթաց ունեցող անձանց մոտիվացիայի դոմինանտ տեսակները, բնավորության շեշտվածության հիմնական ուղղությունները, ինչպես նաև դրանց վիճակագրական փոխկապվածությունը։ Տվյալները վկայում են, որ կարիերայի առաջընթացը պայմանավորված է անձի հոգեբանական գործոնների փոխազդեցությամբ։</jats:p>