Abstract
<jats:p>Հոդվածում ուսումնասիրվում է անձի ստեղծարարության և մասնագիտական առաջընթացի փոխկապվածությունը ուսուցիչների օրինակով։ Հետազոտության տեսական հիմքում ստեղծարարության կառուցվածքային բաղադրիչներն են (դիվերգենտ մտածողություն, անձնային ստեղծարարություն) և կարիերայի խարիսխների մոդելը՝ որպես մասնագիտական կողմնորոշումների դրսևորում։ Վերլուծության նպատակը ստեղծարարության մակարդակի, մասնագիտական ինքնագնահատման և կարիերայի մոտիվացիաների կապի բացահայտումն է։ Ներկայացվում են ուսուցիչների ստեղծարարության կառուցվածքը, կարիերայի խարիսխների դոմինանտ ուղղությունները, ինչպես նաև դրանց փոխկապվածության վիճակագրական պատկերը։ Ուսուցիչների ստեղծարարության հետազոտության արդյունքները փաստում են, որ նրանց դիվերգենտ մտածողության և անձնային ստեղծարարության ցուցանիշները միջին մակարդակում են. առավել արտահայտված են ճկունության և յուրօրինակության գործոնները, ինչպես նաև ռիսկի հակվածությունը և հետաքրքրասիրությունը։ Մասնակիցների շրջանում կարիերայի խարիսխների հետազոտության վերլուծությունը վկայում է, որ գերակշռում են ծառայության, կայունության և կյանքի ոճերի ինտեգրման խարիսխները: Ստեղծարարության բաղադրիչները փոխկապված են մի շարք կարիերայի կողմնորոշումների հետ. մասնագիտական կոմպետենտությունը հարաբերակցվում է ստեղծարարության, ինքնագնահատման, երևակայության, ռիսկի հակվածության հետ, կյանքի ոճերի ինտեգրումը՝ ռիսկի հակվածության հետ, յուրօրինակությունը ինքնուրույնության և ձեռնարկատեր խարիսխների հետ: Սույն հետազոտության արդյունքները կարող են կիրառվել ուսուցիչների ստեղծարար ներուժը բացահայտելու, մասնագիտական զարգացման, կարիերայի պլանավորման համար:</jats:p>