Abstract
<jats:p>Քաղաքական գիտության մեջ խաղերի տեսության կիրառումը հնարավորություն է տալիս և՛ ընդարձակելու քաղաքական դերակատարների ճանաչողության սահմանները, և՛ հընթացս մշակելու գործունեության նոր մոդելներ: Այդ դիտանկյունից հեղինակները ռացիոնալ վերլուծել են սոցիալական և քաղաքական ինստիտուտների գործունեության արդյունավետությունը: Իշխանության իրականացման մշակույթի խաղային բնույթի համակարգային վերլուծության արդյունքում հեղինակները «Նեշի հավասարակշռության», «Պարետո օպտիմալի» զուգահեռ օգտագործման և Շելլինգի «կայուն հաստատունի» միջոցով բացատրել են քաղաքական ռեժիմի փոփոխությունը՝ որպես հանրային շահի բնականոն արդիականացման գործընթաց: Այս նկատառումներով էլ առաջին անգամ հայ քաղաքական իրականությունում հիմնավորված է սելեկտորատի տեսության սկզբունքների կիրառման իմպերատիվը: Ըստ հեղինակների՝ միայն դրա հիմքում դրված քաղաքատնտեսական վերլուծության միջոցով կարելի է ձերբազատվել ժողովրդավարական անցման գծային ազատության հետևանքով «Հաղթողը ստանում է ամեն ինչ» կառավարման ձևի քայքայիչ կիրառումից: Ի տարբերություն ժողովրդավարական անցման և անցումից համախմբման տեսությունների՝ սելեկտորատի տեսությունը թույլ է տալիս բացատրել քաղաքական ռեժիմների փոփոխությունը էնդոգեն գործոններով, առանց իրականությունը պատրանքային փոխելու գնահատել քաղաքական լիդերների գործունեությունը իսկության մեջ՝ չանտեսելով նրանց իրական քաղաքական մրցակցությունը: Միաժամանակ, սելեկտորատի տեսության կիրառումը թույլ է տալիս հիմնավորել սոցիալական և քաղաքական կերպափոխումների քաղաքատնտեսական վերլուծության անհրաժեշտությունը քաղաքական զարգացման գործընթացներում։ Հոդվածում սելեկտորատի տեսության սկզբունքները ներկայացված են որպես քաղաքական ռեժիմների և դրանց ժամանակակից կերպափոխությունների քաղաքական և տնտեսական բազմաչափ վերլուծության ռացիոնալ հնարավորություն՝ շարունակական բարեփոխումների միջոցով:</jats:p>