Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդ­վա­ծը նվիր­ված է պե­տութ­յան կա­ռա­վար­ման ձևե­րի հա­մե­մա­տաի­րա­վա­կան վեր­լու­ծութ­յա­նը։ Ու­սում­նա­սիր­վել են կա­ռա­վար­ման տար­բեր ձևե­րի պայ­ման­նե­րում պե­տա­կան իշ­խա­նութ­յան մար­մին­նե­րի կար­գա­վի­ճա­կին, դրանց ձևա­վոր­ման կար­գին, իշ­խա­նութ­յան ճյու­ղե­րի բա­ժան­մանն ու հա­վա­սա­րակշռ­մա­նը, վե­րահս­կո­ղութ­յա­նը վե­րա­բե­րող հար­ցեր։ Պատ­մա­կան և հա­մե­մա­տա­ի­րա­վա­կան վեր­լու­ծութ­յան մե­թոդ­նե­րով հե­տա­զոտ­վել են նա­խա­գա­հա­կան, պառ­լա­մեն­տա­կան և խա­ռը կա­ռա­վար­ման ձևեր ու­նե­ցող պե­տութ­յուն­նե­րի առանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը։ Խնդ­րո ա­ռար­կան դի­տարկ­վել է տար­բեր տե­սանկ­յուն­նե­րից, քննարկ­վել ՀՀ սահ­մա­նադ­րա­կան շի­նա­րա­րութ­յան հա­մա­տեքս­տում։ Հոդ­վա­ծի նպա­տակն է վեր­լու­ծել պե­տութ­յան կա­ռա­վար­ման տար­բեր ձևե­րին բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րը, իսկ խնդիրն է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան օ­րի­նա­կով բա­ցա­հայ­տել դրանց ու­ժեղ և թույլ կող­մե­րը, կա­տա­րել ընդ­հան­րա­ցում­ներ, եզ­րա­կա­ցութ­յուն­ներ։ Հոդ­վա­ծի տե­սա­կան հիմքն են կազ­մել թե­մա­յին առնչ­վող գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րը, իսկ նոր­մա­տիվ ի­րա­վա­կան հիմ­քը՝ Հա­յաս­տա­նի և­ այլ պե­տութ­յուն­նե­րի Սահ­մա­նադ­րութ­յուն­նե­րը, հա­մա­պա­տաս­խան օ­րենսդ­րա­կան ակ­տե­րը։ Ու­սում­նա­սի­րութ­յան արդ­յուն­քում, որ­պես Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան հա­մար  ա­ռա­վել նպա­տա­կա­հար­մար կա­ռա­վար­ման ձև,­ ա­ռա­ջարկ­վում է կի­սա­պառ­լա­մեն­տա­կան հա­մա­կար­գը։ Միա­ժա­մա­նակ, ա­ռա­ջարկ­վում է վե­րա­նա­յել լիա­զո­րութ­յուն­նե­րի բաշ­խու­մը սահ­մա­նադ­րա­կան ինս­տի­տուտ­նե­րի միջև։ Պե­տութ­յան կա­ռա­վար­ման բո­լոր ձևե­րի դեպ­քում էլ անհ­րա­ժեշտ է հա­մար­վում Սահ­մա­նադ­րութ­յամբ պե­տա­կան իշ­խա­նութ­յան ճյու­ղե­րի միջև զսպում­նե­րի և հա­կակ­շիռ­նե­րի այն­պի­սի հստակ կա­ռու­ցա­կար­գե­րի ամ­րագ­րու­մը, ո­րոնք կկան­խեն իշ­խա­նութ­յան որ­ևէ թևում լիա­զո­րութ­յուն­նե­րի գեր­կու­տա­կու­մը և կն­պաս­տեն հա­սա­րա­կութ­յան ու պե­տութ­յան ներ­դաշ­նակ զար­գաց­մա­նը։</jats:p>

Show More

Keywords

կառավարման իշխանության պետության ձևերի են

Related Articles