Abstract
<jats:p>Հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության համայնքների և դրանց տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրաիրավական կարգավիճակին, դրանից բխող ինստիտուցիոնալ և իրավակիրառական հիմնահարցերին։ Հոդվածում ներկայացվում են համայնքների և դրանց տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրաիրավական կարգավիճակի վերլուծությունը, առանձնահատկությունները, բացահայտվում են տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրաիրավական կարգավիճակից բխող առկա ինստիտուցիոնալ և կիրառական բնույթի խնդիրներն ու խոչընդոտները: Հոդվածի շրջանակում մշակվել և ներկայացվել են տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրաիրավական կարգավիճակից բխող, Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրական դաշտի և իրավակիրառական պրակտիկայի կատարելագործմանը միտված առաջարկություններ, որոնք կարող են կիրառական նշանակություն ունենալ տեղական ինքնակառավարման ոլորտում մշակվող պետական քաղաքականության համատեքստում: 2015 թվականի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում համայնքին տրվեց հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ, որի պարագայում, ենթադրվում էր, ներպետական օրենսդրական ակտերում պետք է կատարվեին համապատասխան վերանայումներ՝ փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով։ Ուշադրության է արժանի այն, որ 2015-2023 թթ. ընթացքում տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացված լայնածավալ բարեփոխումների, այդ թվում՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում անդրադարձ չի կատարվել համայնքների սահմանադրաիրավական նոր կարգավիճակին: Հետևաբար, բարեփոխումների օրակարգում չի ընդգրկվել այդ կարգավիճակից բխող քաղաքականության մշակումը։ Հոդվածում կարևորվում է համայնքի և դրա տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրաիրավական կարգավիճակի համապատասխանեցումը ներպետական օրենսդրական ակտերում և դրա կիրարկման ապահովումը իրավակիրառական պրակտիկայում։</jats:p>