Abstract
<jats:p>Զբոսաշրջությունը տնտեսությունների զարգացման ամենագործուն ուժերից մեկն է, որն ապահովում է այլ ոլորտների ներգրավվածությունը։ Գինու զբոսաշրջությունը համարվում է համաշխարհային զբոսաշրջության ավանդական և, միևնույն ժամանակ, դինամիկ աճ գրանցող ձևերից մեկը։ Որպես հատուկ հետաքրքրություն ներկայացնող զբոսաշրջություն՝ գինու զբոսաշրջությունը գնալով ավելի կարևոր է դառնում գինեգործական շրջանների համար: Այն միավորում է գյուղատնտեսությունը, գինու արդյունաբերությունը և զբոսաշրջությունը։ Գինու զբոսաշրջությունը ազդում է տվյալ տարածաշրջանի կրթական, տնտեսական, սոցիալական, մշակութային տարրերի վրա։ Հոդվածն անդրադառնում է Վայոց ձորում գինու զբոսաշրջության զարգացման ներուժին և նպատակ ունի այդպիսով առաջարկներ ներկայացնել Վայոց ձորի մարզի զարգացման ռազմավարության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Հոդվածում ուսումնասիրվել են գինու զբոսաշրջության առաջարկի և պահանջարկի տարրերը, այցելուների վարքագիծն ու մոտիվները։ Վերլուծվել է զբոսաշրջային իրավիճակը՝ առաջնային և երկրորդային հետազոտությունների միջոցով։ Դուրս են բերվել հնարավորություններն ու ռեսուրսները և բարելավման ենթակա ուղղությունները։ Ներկայացվել են առաջարկություններ տարածաշրջանի բրենդավորման, զբոսաշրջային առաջարկների բազմազանեցման և ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկին հասանելիություն ապահովելու վերաբերյալ։ </jats:p>