Abstract
<jats:p>Սույն ուսումնասիրության մեջ ներկայացվում է Լոռու մարզում գործող գրադարանների գործունեության վիճակագրական և վերլուծական պատկերը: Ուսումնասիրության նպատակն է գնահատել գրադարանների գրքային հավաքածուների համալրման, ընթերցողական ակտիվության, աշխատակիցների կրթական մակարդակի և համայնքային գործունեության արդյունքները: Վերլուծվում են մարզային, քաղաքային, գյուղական և մանկական գրադարանների աշխատանքները, հետազոտվում են գրադարանային ավանդույթները, ֆինանսական և տեխնիկական խնդիրները, ինչպես նաև ընթերցողների սպասարկման և կրթական-մշակութային ծրագրերի իրակա-նացումը:</jats:p>
Show More
Keywords
գրադարանների
գործունեության
են
Սույն
ուսումնասիրության