Abstract
<jats:p>Հոդվածը նպատակ ունի ներկայացնելու ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտա-կան գրադարանի գործունեությունն ու ռազմավարական նշանակությունը գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում հիմնադրման օրվանից: Առաջադրել ենք հետևյալ խնդիրները՝ ներկայացնել գրադարանի պատմական ձևավորման և զարգացման փուլերը, վերլուծել ժամանակակից տեղեկատվական միջավայրում նրա գործառույթների վերափոխումը, արժևորել գրադարանի հավաքածուները, ամբողջացել գրադարանի մատենագիտական գործունեությունը հայագիտական շտեմարանների ձևավորման գործում: Ընդգծել ենք, որ Հիմնարար գիտական գրադարանը վաղուց արդեն դուրս է եկել դասական գրադարանի սահմաններից և վերածվել գիտելիքի ստեղծման, պահպանման և տարածման բազմագործառույթային հարթակի։ Կարծում ենք՝ սույն հոդվածը հնարավորություն կտա գիտական հանրության ուշադրությունը բևեռել գրադարանի վրա՝ որպես ազգային գիտա-կան մտածողության, մշակութային հիշողության և միջազգային հաղորդակցության կարևորագույն ինստիտուտ։</jats:p>