Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Գուրգեն Խանջյանի «Քեզնից պրծում չկա» պիեսն անկախ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի անմիջական արձագանքն է: Երգիծանքի տարբեր հնարների հմուտ կիրարկումներով Գ. Խանջյանն ստեղծել է բուն իրականության և «կեղծ» իրականության բախում: Բախման այդ կերպը լայնորեն տարածված է համաշխարհային գրականության մեջ և տարբեր դրսևորումներով տեղ է գտել Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո», Ժան-Բատիստ Մոլիերի «Տարտյուֆ կամ խաբեբան», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» և շատ այլ ստեղծագործություններում: Այս հանգամանքը բացում է համեմատությունների լայն դաշտ և թույլ է տալիս կատարել որոշակի ընդհանրացումներ, առանձնացնել գործառութային ընդհանրություն ունեցող կերպարների հատուկ տիպեր («սուբյեկտ»-կերպար, «թիրախ»-կերպար («օբյեկտ»), «երկփեղկվող» կերպար, «քողազերծող» կերպար): Իրականության երկփեղկումը պայմանավորում է նաև գեղարվեստական կերպարի երկփեղկում՝ ստեղծելով կերպար-«հակակերպար» երկվությունը:</jats:p>

Show More

Keywords

տարբեր իրականության կերպար Գուրգեն Խանջյանի

Related Articles