Abstract
<jats:p>Հոդվածը նվիրված է 20-րդ դարի հայկական կերպարվեստի հիմնադիրներից մեկի՝ անվանի նկարիչ, արվեստաբան, մանկավարժ և մեծ հումանիստ Վահրամ Գայֆեճյանի (1879–1960) մանկավարժական գործունեությանը։ Գայֆեճյանի համար մանկավարժությունը հումանիստական- լուսավորական առաքելություն էր, որի ակունքներին հեղինակը անդրադառնում է հոդվածի առաջին մասում։ Այնուհետև փորձ է արվում բացահայտելու Մոսկվայում Գայֆեճյանի ուսուցչի՝ անվանի նկարիչ- մանկավարժ Կոնստանտին Կորովինի մանկավարժական սկզբունքների անդրադարձը իր հետագա մանկավարժական մոտեցումներում։ Հոդվածում ներկայացվում են Գայֆեճյանի ակտիվ կրթալուսավորչական գործունեության փուլերը Ախալցխայում և հարակից քաղաքներում, Թիֆլիսում, Երևանում։ Գայֆեճյանի մանկավարժական գործունեության հիմնական մասը վերաբերում է երևանյան շրջանին (1924–1955)։ Նա իր կյանքի երեսուն տարիները նվիրեց Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանին։ 1924 թվականին, Խորհրդային Հայաստանի կառավարության հատուկ հրավերով նա Թիֆլիսից տեղափոխվեց Երևան՝ ստանձնելու այդ դպրոցի ղեկավարությունը, և անմնացորդ նվիրվեց հայ նկարիչների սերունդներ կրթելու գործին։ Հոդվածում ներկայացվում են Գայֆեճյանի մանկավարժական յուրահատուկ մեթոդները և նրա մեծ նշանակությունը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի զարգացման գործում։ Հոդվածը հիմնված է արխիվային նյութերի, գրավոր և բանավոր վկայությունների վրա, որոնցից շատերը տպագրվում են առաջին անգամ։</jats:p>