Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Սույն հոդվածում քննվում են Հայաստանում հայտնաբերված «օդապարուկներ» կոչվող հնագիտական հուշարձանների կառուցվածքային առանձնահատկությունները և տեսակները՝ Առաջավոր և Միջին Ասիայում փաստագրված նույնատիպ հուշարձանների համատեքստում։ Հիմնվելով դաշտային աշխատանքների, ինչպես նաև տարբեր տարածաշրջանների «օդապարուկների» արբանյակային և օդային լուսանկարների ուսումնասիրության վրա՝ հոդվածում ներկայացվում են այս շինությունների կառուցվածքային տարրերի (քարաշարեր, մուտք, շրջապարիսպ, աշտարակներ) ձևաբանական հատկանիշները և դրանց դրսևորումները Հայաստանում։ Առաջին անգամ ներկայացվում են Հայաստանի օդապարուկների հիմնական տեսակները՝ ըստ շրջապարիսպների ձևերի։ Հայաստանյան օրինակներն այլ տարածաշրջաններում հայտնաբերված նույնատիպ շինությունների համատեքստում դիտարկելով՝ ուսումնասիրությունը նպատակ ունի պարզելու, թե արդյո՞ք վերջիններս առանձին տարածաշրջանային տիպաբանական խմբաքանակ են կազմում, թե՞ զուգահեռներ ունեն նաև այլ տարածաշրջաններում և առավել լայն աշխարհագրական տարածում ունեցող շինարարական ավանդույթի մաս են կազմում։ Հայաստանը դիտարկվում է որպես առանցքային գոտի՝ օդապարուկների առաջացման, տարածման և դրանց հնարավոր գործառույթի խնդիրների պարզաբանման համար։</jats:p>

Show More

Keywords

են օդապարուկների հոդվածում Հայաստանում հայտնաբերված

Related Articles