Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում ներկայացվում է հելլենիստական դարաշրջանի ընթացքում արվեստի իմաստավորման գործընթացը, որը կատարվել է փիլիսոփայական տարբեր դպրոցների ներկայացուցիչների՝ էպիկուրյանների, սկեպտիկների, ստոյիկների, նորպլատոնականների, սոփեստների, ինչպես նաև արվեստի տարբեր տեսակներն ուսումնասիրող մտածողների կողմից, որոնց թողած տեսական ժառանգությունը անգերագնահատելի արժեք է նույնիսկ մեր օրերի արվեստաբանական և էսթետիկական մտքի հիմքերի ամրապնդման և դրա հետագա զարգացման համար (Հորացիոս, Վիտրուվիուս, Ֆիլոստրատոս, Կալիստրատոս և այլք): Հոդվածի նորույթն այն է, որ ընթերցողի ուշադրությունը հրավիրվում է դարաշրջանի փիլիսոփայական մտքի տարաբնույթ դրսևորումների և հատկապես այն հակասության վրա, որն ի հայտ է գալիս մի կողմից՝ արվեստի նկատմամբ փիլիսոփաների անտարբերության, այն երկրորդային, անօգուտ երևույթ համարելու, ուղղակի անտեսելու և նույնիսկ անբարյացակամ վերաբերմունքի տարածման, իսկ մյուս կողմից՝ արվեստի տարբեր տեսակներին նվիրված բազմաթիվ արժեքավոր տեսական երկերի ստեղծման, դրա էության հետ կապված կարևոր բացահայտումների, նոր մոտեցումների, սկզբունքների և գաղափարների ձևավորման միջև: Օրինակ՝ շատ կարևորում ենք «պանկալիա » և «կալիտեխիա » եզրույթների երևան գալը, ինչպես նաև ընդունված նորմերին հետևելու պարտադրանքից արվեստագետին մասամբ ազատելու և նրա երևակայությանը որոշակի նշանակություն տալու խնդիրը: </jats:p>

Show More

Keywords

արվեստի տարբեր կողմից այն դարաշրջանի

Related Articles