Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Դիտարկվում են  գազատրանսպորտային համակարգի մայրուղային խողովակաշարերի եռակցված կարերում ընթացող ցիկլային երևույթները, որոնք որոշակի աշխատաժամանակից հետո կարող են հանգեցնել կարերի հոգնածային քայքայումների և դադարեցնել  բնականոն գազամատակարարումը: Նշված երևույթները բացառելու նպատակով առաջադրված է եռակցված կարերի կրողունակության բարձրացման տեխնոլոգիա, որը կատարվում է շրջագլորմամբ  գոր­ծող հոլովակային ամրացնող սարքով: Սարքում տեղակայված այլ մեխանիզմով կատարվում է նաև ամրացված շերտի երեսապատում հակակոռոզիոն ծածկույթով: Տվյալ աշխատանքում նախ­կին հետազոտությունների վերլուծությամբ և եռակցված կարերի պլաստիկ ամրացված շեր­տե­րում ենթամակերևութային միկրոկարծրությունների բազմաքանակ չափումներով կատար­ված է ազդող գործոնների ցուցանիշների գնահատում և ֆունկցիոնալ կապերի ձևակերպում, որոնք բազմապարամետրական բնույթ են կրում: Արդյունքում հնարավոր է գնահատել հետա­զոտվող նյութերի և երևույթների համալիր ազդեցությունը ցուցանիշների օպտիմալ արժեքները ստա­նա­լու նպատակով:</jats:p>

Show More

Keywords

եռակցված կարերի երևույթները որոնք են

Related Articles