Abstract
<jats:p>Շինարարության ոլորտը, որպես տնտեսության ռազմավարական ճյուղ, հաճախ բախվում է բյուջետային վերահսկողության, ժամանակի կորուստների և ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման խնդիրներին։ Այս մարտահրավերներին արձագանքելու նպատակով ձևավորվել են նորարարական մոտեցումներ, այդ թվում՝ «Անթափոն շինարարությունը» (Lean Construction/ LC), որի կարևորագույն գործիքներից մեկը Սահմանված արժեքով նախագծումն է (Target Value Design/TVD)։ Վերջինս առաջարկում է հակադարձ նախագծման մոդել՝ նախատեսված բյուջեին համապատասխանեցված լուծումների մշակմամբ, ինչը խթանում է շահագրգիռ կողմերի համագործակցությունը և թույլ է տալիս առավել արդյունավետ կառավարել ծախսերը։ Հոդվածում վերլուծվել է TVD մեթոդի կիրառման փորձը շինարարական նախագծերում՝ դիտարկելով դրա հիմնական սկզբունքները, գործարկման մեխանիզմները, ինչպես նաև առավելություններն ու առկա սահմանափակումները։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա ներկայացված առաջարկությունները կնպաստեն TVD մեթոդի արդյունավետ կիրառմանը, ինչը կնպաստի շինարարական նախագծերի ֆինանսական կառավարման բարելավմանը, արժեքի կորստի նվազեցմանը և ներդրումային գրավչության բարձրացմանը։</jats:p>