Abstract
<jats:p>Առողջարանային զբոսաշրջությունը կարևոր ուղղություն է, որն ապահովում է ոչ միայն հանգիստ, այլև վերականգնողական և բուժական ծառայություններ։ Հայաստանում այս ոլորտն ունի մեծ ներուժ, հատկապես այնպիսի մարզերում, որոնք հարուստ են բնական ռեսուրսներով և բարենպաստ կլիմայով։ Գեղարքունիքի մարզը, իր յուրահատուկ աշխարհագրական դիրքով, Սևանա լճի և հանքային աղբյուրների առկայությամբ, կարևոր դեր ունի առողջարանային զբոսաշրջության զարգացման մեջ։ Թեև առողջարանային զբոսաշրջության զարգացման խնդիրն արդիական է, բայց որևէ վերլուծություն չի հանդիպում, առավել ևս՝ համալիր։ Այս աշխատանքի նպատակն է ներկայացնել Գեղարքունիքի մարզի խորհրդային տարիներից ժառանգություն մնացած չգործող կամ ոչ լիարժեք գործող առողջարանների վիճակի և գործունեության վերլուծությունը, դրանց համադրումը բնական միջավայրի հետ և առողջարանային զբոսաշրջության ներուժի գնահատումը։ Խորհրդային տարիներին մարզում գործում էին մի շարք հանգստյան տներ և առողջարաններ, որոնք ապահովում էին վերականգնողական և հանգստի ծառայություններ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ կառույցներից շատերը դադարեցին գործել կամ ենթարկվեցին վերափոխման։ Սևանի ափին գտնվող կիսակառույց առողջարանային շինությունները, «Արևիկ», Գեղամավան գյուղի լքված ու Հայրավանքի առողջարանները մարզի առողջարանային ներուժի մի կարևոր հատվածն են։ Մարզի առողջարանային զբոսաշրջության ներուժի և նշանակության գնահատումը և պետական մշակված ռազմավարությունը խթան կլինեն ոլորտի կայուն զարգացման համար։</jats:p>