Abstract
<jats:p>Հայկական միջնադարյան ճարտարապետության մեջ իր ուրույն տեղն ունի աշխարհիկ ճարտարապետությունը, որտեղ կարևոր դեր են խաղում ուշ միջնադարյան ամարաթները կամ մելիքական ապարանքները։ Հետազոտությունը ներառում է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի Մելիք-Բարխուդարի որդի Դավիթ Բեկի մելիքական ապարանքի հատակագծային, ծավալատարածական և կառուցվածքային համեմատական վերլուծություններ։ Նշված կառույցի առանձնահատկությունները համեմատվել են Արցախ և Սյունիք նահանգների, նախկին մելիքական նստավայրերում պահպանված, 15-18-րդ դդ. պալատ–ամրոցների հետ։ Քննության են առնվել նաև նմանատիպ կառույցների համաչափությունները, ճարտարապետական փոքր ձևերը (բուխարիներ, պատուհաններ, խորշեր, զարդարարական հարդարանքներ)։ Այս կառույցների պահպանությունն ու վերականգնումը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելն ու ինքնատիպ միջամտություններ իրականացնելը ներկայումս կարևոր հրամայական է, քանի որ դրանք լուռ ապացույցն են սյունեցիների բնիկության, ինչպես նաև՝ հայոց ինքնիշխանության ձգտման անկոտրում կամքի։ Հետազոտության նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի Դավիթ Բեկի մելիքական ապարանքի ուսումնասիրությունը, վերլուծությունն ու ամրակայումը, ինչպես նաև դրա մշակութային և պատմական արժեքի վերաարժևորումը։ Կատարված համալիր ուսումնասիրությունների արդյունքներով մշակվել են կառույցի վերականգնման և շարունակական վերաարժևորման նպատակային առաջարկներ։</jats:p>