Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հետազոտական աշխատանքում ներկայացվում է բազալտե թելիկների և ցեմենտի համա­կցված ազդեցությունն ասֆալտբետոնե խառնուրդների ամրության, ճաքակայունության և ընդ­հանուր կայունության բնութագրերի վրա՝ լաբորատոր վերահսկվող պայմաններում։ Փոր­ձար­կում­ների ընթացքում օգտագործվել են տեղական հումքից ստացված բազալտե թելիկներ, որոնք ստացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում առկա բնական բազալտից։ Խառնու­րդ­ների պատրաստման ժամանակ ասֆալտբետոնային բաղադրության մեջ ավելացվել են 20 մմ երկարությամբ և 0,4 % չափաբաժնով բազալտե թելիկներ, ինչպես նաև 4 % ցեմենտ։ Այս մոտե­ցումը ոչ միայն հնարավորություն է տալիս կիրառել տեղական ռեսուրսները՝ բարձր արժեք ունեցող շինարարական նյութերի արտադրության մեջ, այլ նաև ապահովում է ասֆալ­տբետոնե խառնուրդների ֆիզիկամեխանիկական ցուցանիշների նկատելի բարելավում։ Ստաց­ված արդ­յունք­ները ցույց են տվել, որ տեղական բազալտից ստացված թելիկների և ցեմենտի համատեղ կիրառումը զգալիորեն ուժեղացնում է խառնուրդի ամրությունն ու ճաքակայու­նու­թյունը՝ ապա­հովելով բարձր դիմադրություն և երկարաժամկետ կայունություն ճանապարհային ծածկերի շահագործման ընթացքում։</jats:p>

Show More

Keywords

են բազալտե տեղական թելիկների ցեմենտի

Related Articles