Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ասֆալտբետոնե խառնուրդները ճանապարհաշինության հիմնարար բաղադրիչներն են, որոնց ֆիզիկամեխանիկական հատկությունները որոշիչ նշանակություն ունեն ճանապարհա­ծած­կերի ամրության, երկարակեցության և շահագործման ընթացքում բեռնվածու­թյունը դիմա­կայելու կարողության համար։ Վերջին տարիներին բազալտե մանրաթելերի ներա­ռումն ասֆալտ­բետոնե խառնուրդների կառուցվածքում դիտվում է որպես արդյունավետ ուղղություն՝ նպատակ ունենալով բարձրացնել դրանց մեխանիկական և ճաքակայուն հատկու­թյուն­ները։ Ներկայաց­ված հետազոտությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության տարածքում առկա բնական բազալտային հումքի վրա, որն օգտագործվել է տեղական պայման­ներում մանրաթելերի ստաց­ման և խառնուրդների պատրաստման ողջ գործընթացում։ Այդ հանգամանքը նորարարական մոտեցման հիմնական առանձնահատկությունն է՝ հնարավորու­թյուն ընձեռելով կիրառել տեղա­կան ռեսուրսները բարձր արժեք ունեցող շինարարական նյութերի արտադրությունում։ Լաբո­րա­տոր փորձարկումների ընթացքում ուսումնասիրվել են տարբեր երկարությամբ (5 մմ, 10 մմ և 20 մմ) բազալտե մանրաթելերով ասֆալտբետոնե խառ­նուրդների նմուշներ՝ նպատակ ունե­նալով պարզել մանրաթելերի օպտիմալ չափերն ու դրանց ազդեցությունը խառնուրդի ամրու­թյան և ճաքակայունության վրա։ Ստացված արդյունքները ցույց են տվել, որ տեղական բազալ­տից ստացված մանրաթելերի ճիշտ չափային ընտրությունը զգալիորեն նպաստում է ասֆալտ­բետոնե խառնուրդների մեխանիկական ցուցանիշների և ճաքակայունության բարելավմանը։</jats:p>

Show More

Keywords

մանրաթելերի խառնուրդների են ասֆալտբետոնե տեղական

Related Articles