Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ածխածնային նանոխողովակների ներդրումը բետոնում և շաղախում նպաս­տում է նյութի մեխանիկական հատկությունների զգալի բարելավմանը։ Այդ հատկությունների ուսումնա­սիր­ման համար, թեև փորձարարական մեթոդները տալիս են իրական արդյունքներ, դրանք պահան­ջում են մեծ նյութական ներդրումներ և զգալի ժամանակ։ Ժամանակակից թվային մոդելավորման մեթոդները ծառայում են կանխատեսելու և օպտիմալացնելու փորձարարական հետազոտու­թյուն­ների արդյունքները։ “ANSYS” թվային հաշվարկային ծրագրով, վերջավոր տար­րերի մեթոդի կիրառմամբ, մոդելավորվել են տարբեր բազմաշերտ ածխածնային նանոխողովակների (ԲԱՆԽ) բերված կոնցենտրացիաներով և արտաքին տրամագծերով խորանարդ նմուշների տեսքով նյութեր։ Թվային վերլուծության արդյունքում հետազոտվել է նմուշների առաձգականության մոդուլների (E1, E2, E3) լարվածային վիճակն առանցքային սեղմման դեպքում։ Միևնույն սեղմման ուժի ազդեցության տակ նմուշների լայնա­կան հատույթի միջին հատվածում բետոնի մատրիցում նորմալ լարումները 0-ական նմուշների նկատմամբ  էականորեն նվազում են համեմատաբար փոքր տրամագծի ԲԱՆԽ դեպքում (6,25 %), իսկ անկյունային հատվածներում՝ ԲԱՆԽ-երի միջին չափի տրամագծի դեպքում (19,46 %): Ստացվածը հաստատում է ցեմենտային կապակցա­նյութով ԲԱՆԽ-երով նանոշաղախների և նանոբետոնների իրականացված փորձա­րարական հետա­­­զ­ո­տու­թյունների արդյունքները։ Կատարված ուսումնասիրությունները կարող են հիմք հանդի­սա­նալ փորձարարական հետազոտությունների համար` խնայելով նյութական ռեսուրս­ներ և ժամա­նակ, ինչպես նաև նպաստել նանոշաղախների և նանոբետոնների մեխա­նի­կական հատկու­թյուն­ների կատարելագործմանը։</jats:p>

Show More

Keywords

են փորձարարական նմուշների հատկությունների հետազոտությունների

Related Articles