Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Դիտարկվում է շինարարական կոնստրուկցիաներում և վերամբարձ-փոխադրական սար­քա­­վո­րում­ներում էլեմենտների (խողովակների կցվանք, եռակցված կարերի տեղամաս, փոխան­ցիչ սարքեր) աշխատանքը համատեղ ցիկլային ծռման և ոլորման պայ­մաններում: Ցույց է տրված, որ նախորդ հետազոտություններում այդ լարվածային վիճակը գնահատվել է միայն ամրության չափանիշներով, որոնց պարամետրերը կոնստրուկցիաների ծառայության ժամկետից և էլեմենտ­ների ֆիզիկամեխանիկական տվյալների ցրումից անկախ, վերցվել են որպես հաստատուն մեծու­թյուններ, որոնք միայն համա­պատասխանում են բազմացիկլային հոգնածության միջնարժե­քա­յին սահմանային լարումներին: Քիչ են ուսումնասիրված կոնստրուկցիաների երկարակեցության չափանիշները, որոնք վերջին տասնամ­յակ­ներում շինարարական աշխատանքների աճի պայ­ման­­ներում նյութատարության նվազեցման առաջնային խնդիր են դարձել: Կոնստրուկցիաների վրա գործոնների (էլեմենտ­նե­րի երկրաչափություն, լարումների կուտակում, բեռնվածության ռեժիմ, տեխնոլոգիական գործողու­թյուն­ներ և այլն) առանձին կամ համատեղ ազդման դեպքում դիտարկված է ամրության և երկարա­կե­ցու­թյան հիմնախնդիրների միաժամանակ լուծման ան­հրա­ժեշտությունը: Համատեղ լուծելով փորձանմուշ­նե­րի հոգնածային գծերի հավասարումները, ձևակերպված են ամրության և երկարակեցության հարաբե­րական գործակիցների ֆունկցիոնալ կապերը, որոնք նույնպես փոփո­խական և հավանական բնույթ են կրում:  Լոգարիթմական կոորդինատային համա­կար­գերում ներկայացված են նշված  ֆունկցիաները գործոնների եզակի և համատեղ ազդեցու­թյան դեպքում, որոնցով հոգնածային տիրույթի ցանկացած կետում կարելի է ստանալ այդ գոր­ծա­կիցների արժեքները 10,0․․․99,9 % չքայքայման հավանականությամբ և դրանք օգտագործել ամրու­թյան և երկարակեցության նախագծային հաշվարկներում: </jats:p>

Show More

Keywords

են ամրության երկարակեցության էլեմենտների համատեղ

Related Articles