Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Շինարարությունը հանդիսանում է ՀՀ տնտեսության ռազմավարական ճյուղերից, որն ակտիվորեն զարգանում է վերջին տասնամյակում։ Շուկայում մրցակցության աճը խթանում է շինարարական կազմակերպություններին առավել արդյունավետ օգտագործել իրենց ֆինան­սա­կան ռեսուրսները։ Հոդվածի նպատակն է գնահատել շինարարական արդյունաբերության կազ­մա­կերպության ֆինանսական կայունությունը ֆինանսական գործակիցների կիրառման միջո­ցով՝ հիմնվելով ֆինանսական հաշվետվությունների վերլուծության վրա։ Որպես հետազո­տու­թյան առարկա ուսումնասիրվել է «ԱՐՇԻՆ» ՍՊԸ-ի 2020-2024 թթ․ ֆինանսական գործունեու­թյունը։ Վերլուծության հիմքում ընկած են վիճակագրական, համեմատական և գործակիցների վերլուծությունների մեթոդները։ Արդյունքները վկայում են կազմակերպության բավարար իրաց­վելիության պահպանման, ինչպես նաև շահութաբերության և ակտիվների շրջանառության նվազ­ման միտումների մասին։ Հետազոտությունն ընդգծում է ֆինանսական կառավարման ռազմավարության բարելավման անհրաժեշտությունը՝ կազմակերպության ներդրումային գրա­վ­չության բարձրացման նպատակով։</jats:p>

Show More

Keywords

ֆինանսական կազմակերպության շինարարական գործակիցների են

Related Articles