Abstract
<jats:p>Ներկայացված են ՀՀ-ում գործող դպրոցները և դրանցում ռենովացիոն մոդուլներով ժամանակակից պահանջներին համապատասխան ինտերակտիվ կրթության կազմակերպման հնարավորությունները և նախադրյալները: Նպատակը և խնդիրներն են հիմնվելով Հայաստանում գործող ուսումնական հաստատությունների և դպրոցների միջազգային փորձի տիպաբանական վերլուծությանը՝ ուսումնասիրել կազմը և բացահայտել բաղկացուցիչ տարրերի բովանդակությունից բխող կապը: Դիտարկվել են շարժական միջավայրի կոնստրուկցիան, կառուցվածքային առանձնահատկությունները, նյութը, նախագծման հիմնական սկզբունքները և կրթության գործընթացում կիրառման դրդապատճառները: Ուսումնասիրվել է նախագծվող միջավայրի ձևագոյացման մեթոդը, համադրելով առարկայական առանձնահատկություններին և խնդիրներին, առաջադրելով ինտերակտիվ ծավալների կիրառման շահավետությունը՝ կրթելու նպատակով հնարավորինս հարմար տեղաշարժ: Նպաստավոր նախադրյալներ են ստեղծվում բազմաբնույթ կրթական միջավայրի ձևավորման, դասերի ընթացքում տարատեսակ զբաղվածությունների ներգրավման և զուգահեռաբար դասի տարբեր ձևերի վարման ներդրման համար: Ներկայացվում է ճկուն ձևափոխվող հարմարավետ կրթական միջավայր, միաժամանակ գեղագիտական որակական չափանիշներին և էրգոնոմիկ պահանջներին համապատասխան: Ներկայացվում են խորհրդային ժամանակաշրջանի տիպարային ուսումնական հաստատություններում տեղակայված ինտերակտիվ նորաստեղծ ուսումնական մոդուլներ, որոնք կիրառելի են ռենովացիայի ենթակա ՀՀ դպրոցներում ժամանակակից կրթության խթանման համար:</jats:p>