Abstract
<jats:p>Հոդվածում ներկայացված է հայ դասական երաժշտարվեստի հիմնադիր, կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանի կերպարի բազմաշերտ վերլուծությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Արա Սարգսյանի և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի քանդակագործական մեկնաբանությունների համեմատական ուսումնասիրության վրա: Հետազոտությունը ցույց է տալիս, որ Ա. Սարգսյանի ստեղծագործություններում գերակշռում է ռեալիստական մոտեցումը՝ կենտրոնանալով կերպարի ֆիզիկական և հոգեբանական բնութագրերի ճշգրիտ վերարտադրման վրա: Մինչդեռ Ղ. Չուբարյանի աշխատանքներում առկա է սիմվոլիկ մեկնաբանություն, որն ընդգծում է կոմպոզիտորի ստեղծագործական էության խորհրդանշական վերամարմնավորումը: Հոդվածը կարող է հիմք հանդիսանալ արվեստաբանության, ինչպես նաև դիզայնի ոլորտում մշակութային խորհրդանիշների ստեղծման և պատկերագրական լուծումների զարգացման համար։</jats:p>