Abstract
<jats:p>Շինարարության ոլորտում մասնագիտական բազմազանության պայմաններում համագործակցության բարձր մակարդակի ապահովումը նախագծերի հաջողության կարևոր նախապայմանն է։ Թիմերի արդյունավետ կառավարմանը հատկացվում է վճռորոշ դեր՝ որպես նախագծերի արդյունավետ ավարտի հիմք։ Հոդվածում վերլուծվել է թիմային աշխատանքի արդյունավետությունը Հայաստանի մի շարք շինարարական կազմակերպություններում՝ դիտարկելով շինարարական նախագծերում թիմային կառավարման առանձնահատկությունները, ներառյալ ստորակարգային կառուցվածքի դերը, հաղորդակցման մեխանիզմների ձևավորումը, բախումների կառավարումը և ղեկավարման ոճերի ազդեցությունը։ Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել տեղական շուկայի առանձնահատկություններին, ինչպես նաև ժամանակակից կառավարման մոդելների գործնական կիրառման հնարավորություններին շինարարական կազմակերպություններում։ Հոդվածի նպատակն է մշակել գնահատման մոդել՝ շինարարական նախագծերում թիմային կառավարման արդյունավետությունը վերլուծելու նպատակով, ինչը հնարավորություն կտա ուսումնասիրել թիմի կազմավորման, փոխազդեցության, կազմակերպչական կառուցվածքի, ղեկավարության ոճի և համագործակցության գործոնների ազդեցությունը նախագծի հաջողության վրա:</jats:p>