Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածը ներկայացնում է սափորների պատկերագրությունը հայ միջնադարյան մանրա­նկար­չության մեջ: Թեման արդիական է, քանի որ այն ենթադրում է նոր բացահայտումներ սափորների տեսակների վերաբերյալ, որոնք դարեր ի վեր կիրառելի են եղել հայ ժողովրդի կենցաղում: Աշխատանքի նպատակն է վերլուծել մանրանկարներում հաճախ հանդիպող խեցե անոթների պատկերման ձևերը, դրանց գործածելիության հնարավոր լինելը, ինչպես նաև վեր հանել նյութատեսական մի շարք նրբություններ: Ուստի, նկարագրված առարկաների շնորհիվ կարելի է առավել ճշգրիտ պատկերացում կազմել միջնադարյան Հայաստանի խեցեգործական մշակույթի մասին, որոնք կարելի է համեմատել նույն ժամանակշրջանին պատկանող գտա­ծո­ների հետ: Ուսումնասիրության խնդիրն է պարզել սափորների պատկերման խորհրդա­պաշ­տա­­կան, ծիսական և գեղարվեստական գործառույթները: Եզրահանգումը հետևյալն է՝ մանրա­նկար­­չական պայմանականություններով հանդերձ առարկայական միջավայրն իրատեսական է, հետևաբար, սափորներն իրական նկարագիր ունեն: Հետազոտությունը կարող է ուղեցույց լի­նել միջնադարյան Հայաստանի դեկորատիվ կիրառական արվեստն ուսումնասիրողների համար։  </jats:p>

Show More

Keywords

սափորների միջնադարյան հայ որոնք վեր

Related Articles