Abstract
<jats:p>Ցույց է տրված, որ գազատրանսպորտային համակարգերի պատասխանատու էլեմենտները հիմնականում աշխատում են ցիկլային լարումների պայմաններում: Էլեմենտների հոգնածային դիմադրությունը որոշելու նպատակով կատարված են հոգնածային փորձարկումներ պողպատյա փորձանմուշներով նշված լարվածային վիճակը գործադրող հատուկ հոգնածային սարքով: Ստացվել են հոգնածային գծերի պարամետրական հավասարումները, որոնցով էլ որոշվել են սահմանային լարումները ցիկլերի ողջ միջակայքում: Եռաչափ կոորդինատային համակարգում կառուցվել են սահմանային լարումների մակերևույթները և բացահայտվել է շոշափող լարումների ազդեցությունը նույն ցիկլերի սահմաններում: Գումարային արդյունքով շոշափող լարումները միաժամանակ նախաձեռնում են երկու հակադարձ գործողություններ, որոնց վերջնական արդյունքը կախված է ցիկլերի թվից և լարումների կուտակման աստիճանից: Առաջարկված է ստեղծել նոր հաշվարկային մեթոդ փոփոխական բեռնվածության դեպքում հոգնածային դիմադրության պարամետրերի գնահատման, ինչպես նաև սահմանային լարումների և երկարակեցությունների որոշման համար:</jats:p>