Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>ՀՀ-ի կախվածությունը հանածո վառելիքի ներկրումից՝  ՌԴ-ից ստացվող բնական գազից, ստիպում է մասնագետներին մշակել և կիրառել գործուն միջոցներ ներկրվող վառելիքի ֆիզի­կական ծավալների, ուստի և պահանջվող դրամական միջոցների կրճատման համար: Միջազ­գա­յին գների հետ համեմատած, ՀՀ-ում գազի գինը ցածր է, սակայն ազգա­բնակչության ցածր վճարու­նակության պայմաններում դրան առանձնակի ուշա­դրություն է դարձվում: Նման խնդիրները լինելով պետական նշանակության՝ կատարվել է հետազոտություն և դիտարկ­վել են ՀՀ  տարբեր կլիմայական գոտիներում կառուցված և շահագործվող 9 հարկանի պանելային տիպային շենքերի ջերմատեխնիկական բնութագրերը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ՀՀ-ի տարբեր քաղաք­նե­րում, կախված կլիմայական պայմաններից, պատող կոնստրուկցիաների և ջերմամեկուսիչ նյու­թի ջերմատեխնիկական տվյալներից և արժեքից, օպտիմալ ջերմամեկուսիչ շերտի հաստու­թյունը  փոխվում է: Արդյունքում ջերմամեկուսիչ շերտի կիրառումը շինա­րարական կոնստրուկ­ցիա­յում տարվա կտրված­քով բերում է ջերմա­ցրտա­մատակարարման համակար­գե­րում օրգանական վառելիքի և էլեկտրաէներգիայի ծախսի զգալի կրճատ­ման: Կախված ամռան ամիսներին արտաքին օդի ջեր­մաստիճանից, սեզոնի տևողությունից և աստիճան-օրերի թվից, առանձին քա­ղաք­ներում բերված են ծախսերը: Սա կնշանակի, որ շերտի օպտիմալ հաստությունը որոշելիս հարկ կա այն որոշել ողջ տարվա ընթացքում:</jats:p>

Show More

Keywords

վառելիքի ջերմամեկուսիչ շերտի ՀՀի կրճատման

Related Articles