Abstract
<jats:p>Հոդվածում ներկայացված են ներքին միջավայրի որմնանկարային գրաֆիկայում կիրառվող նյութերը և տեխնոլոգիաները 20 -21-րդ դարերում: Ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել բազմաթիվ նորարական մեթոդներ և տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են մեր օրերում գրաֆիկական որմնանկարներ ստանալու համար: Այդ տեխնոլոգիաների կիրառումը մասնագետներին տալիս է նոր հնարավորություններ ներսույթի դիզայնում խնդիրների լուծման համար: Հոդվածում ներկայացված են նաև որմնանկարաչության մեջ կիրառվող տեխնոլոգիաների, նյութերի դրական և բացասական կողմերը: Մանրամասնորեն անդրադարձ է կատարված որմնանկարային գրաֆիկայի յուրաքանչյուր մեթոդին և կիրառվող նյութերին, ինչը կօգնի ոլորտի մասնագետներին ընտրել որմնանկարին առավել համապատասխան նյութ և տեխնոլոգիա աշխատանքը լավագույնս կատարելու համար: Հոդվածը միտված է օժանդակելու ինչպես դիզայներ-նկարազարդողներին, այնպես էլ նախագծող դիզայներներին իրենց մասնագիտական աշխատանքում, և ծանոթացնելու ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների հետ, որոնք օգտագործվում են ներսույթում գրաֆիկական լուծումներ ստանալու համար:</jats:p>