Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ուսումնասիրվել է  գլխավոր հատակագծի (ԳՀ) գրաֆիկական տվյալների (DWG ձևաչափի) տեղափոխումը և եռաչափ մոդելավորումն աշխարհատեղեկատվական համակարգերի (ԱՏՀ)  միջավայրում՝ Վերին Պտղնի գյուղական բնակավայրի օրինակով։ Առաջարկվում է ԳՀ-ի տվյալ­ների մշակման, ստան­դարտացման և ինտեգրման մեթոդաբանություն՝ ԱՏՀ քարտեզագրական բազայի ստեղծման միջոցով։ Ուսումնասիրության ընթացքում ԳՀ-ի վեկտորային ֆայլը տեղա­փոխ­վել է ԱՏՀ միջավայր, ինչպես նաև կատարվել են շերտերի հատկանիշային տվյալների համադրման աշխատանքներ։ Ստացված տվյալների հիման վրա մշակվել է Վերին Պտղնի բնա­կա­վայրի եռա­չափ մոդելը, որը գործիք է ոչ միայն քաղաքաշինական, կադաստրային և կառա­վար­չական գործ­ընթացում, այլ նաև սահմանում է տվյալների ստանդարտացման մեթոդաբություն, հետագայում այլ համայնքներում կիրառելու նպատակով, որն իր հերթին կարող է արտապատ­կեր­վել մեկ քարտեզագրական մոդուլում։</jats:p>

Show More

Keywords

տվյալների ԱՏՀ եռաչափ Վերին Պտղնի

Related Articles