Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ներկայացված է բազմահարկ շենքերում միջհարկային ծածկերի նախագծային լուծում­նե­րով առաջադրված փաստացի միջնորմների բեռնվածքի ազդեցությունից շենքի դինամիկ բնու­թա­գրերի փոփոխությունը՝ համեմատ նախագծերում սովորաբար կիրառվող հավասարաչափ բաշխ­ված բեռնվածքով տարբերակի։ Միջնորմների բեռնվածքի իրական մոդելավորումը կարևոր է հաշվի առնել հատկապես սեյսմաակտիվ գոտիներում, ինչպիսին է Հայաստանի Հանրա­պե­տու­թյան ամբողջ տարածքը։ Շենքերի և կառույցների վրա ազդող ստատիկ բեռնվածքների ճշգրիտ բաշխումը կարող է որոշիչ դեր ունենալ դինամիկ բնութագրերը գնահատելու հարցում։ Որպես շենքի հիմնական դինամիկ բնութագրեր համե­մատ­վել են ազատ տատանումների պարբերու­թյունը և հարկի շեղվածքները: Համեմատու­թյուն­ները ցույց են տվել, որ միևնույն ճար­տա­րապե­տա­հատակագծային լուծումներով 16 հարկանի շենքի փաստացի միջնորմներով տարբերակի հա­մար համե­մատված դինամիկ բնութագրերը և ամրանավորման տոկոսները զգալիորեն մեծա­նում են։</jats:p>

Show More

Keywords

դինամիկ շենքի են լուծումներով փաստացի

Related Articles