Abstract
<jats:p>Հոդվածում քննարկված են ավտոմոբիլային տրանսպորտում վառելանյութի ծախսի նորմերը, որոնք նախատեսված են՝ շահագործման պայմաններում վառելանյութի ծախսի, վիճակագրության, օպերատիվ կառավարման, փոխադրումների ինքնարժեքի որոշման, տրանսպորտային ընկերությունների եկամուտների հաշվարկման, ինչպես նաև էներգոխնայող տեխնոլոգիաների և միջոցառումների մշակմանը։ Վառելանյութի ծախսի նորմերի մշակման ժամանակ որոշվում է շարժակազմի բազային մոդելների շահագործական ծախսը՝ հաշվի առնելով կատարած տրանսպորտային աշխատանքը և շահագործման պայմանները։ Մշակված է մեթոդաբանություն, որի շնորհիվ հնարավոր է ուղևորափոխադրումների և բեռնաշրջանառությունների ժամանակ ճիշտ պլանավորել ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման նպատակահարմարությունը՝ ըստ վառելանյութի տեսակարար ծախսի։ Տրանսպորտային ընկերություններն ավտոմոբիլային վառելանյութի ծախսի տարեկան ծրագրավորումը կատարում են ըստ տրանսպորտային միջոցների աշխատանքի ծավալի՝ բեռնաշրջանառության և ուղևորաշրջանառության։ Ավտոմոբիլների վառելանյութի հսկողական ծավալի ցուցանիշի օգտագործումը որպես բազային նորմատիվ, չի կարող հիմք ծառայել տարեկան վառելանյութի և դրամական միջոցների ճիշտ պլանավորմանը։</jats:p>