Abstract
<jats:p>Ուսումնասիրվել և համեմատվել են տարբեր երկրների նորմերում ներկայումս ընդունված դինամիկ գործակցի որոշման համար տրված մեթոդաբանությունները։ Վերլուծվել են այդ նորմերում դինամիկ գործակցի տեսական արժեքի որոշման համար բերվող տարատեսակ բանաձևերը և արժեքները։ Դինամիկ գործակիցը մի բնութագիր է, որը գնահատում է թռիչքային կառուցվածքի արձագանքը դրանով երթևեկող տրանսպորտային միջոցի ազդեցությանից և կապված է թռիչքային կառուցվածքի սեփական տատանումներից ու տրանսպորտային միջոցի արագությունից։ Ներկայումս տարբեր երկրներ վերանայում են կամուրջների դինամիկ գործակցի որոշման ընթացակարգը, որոնց տարբերությունները ներկայացված են սույն հոդվածում։ Հոդվածում տարբեր երկրների նորմերով հաշվարկվել և համեմատվել են տարբեր թռիչք ունեցող կամուրջների համար դինամիկ գործակիցներ։ Վերլուծվել են նաև ՀՀ-ում դինամիկ գործակցի որոշման առանձնահատկությունները։</jats:p>