Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Նե­րա­ծու­թյուն. Ա­ռող­ջա­կան վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված կյան­քի ո­րա­կը (Ա­ՎՊ­ԿՈ) հա­ճախ խա­թար­վում է բա­րի­ատ­րիկ վի­րա­հա­տու­թյու­նը (ԲՎ) որ­պես բուժ­ման ե­ղա­նակ ը­նտ­րած՝ գի­րու­թյամբ տա­ռա­պող ան­ձանց մոտ։ ԲՎ-ից հե­տո հի­վանդ­նե­րի հետ­վի­րա­հա­տա­կան վար­մա­նը, ի­նչ­պես նաև պա­ցի­ենտ­նե­րի կյան­քի ո­րա­կի վրա ազ­դող գոր­ծոն­նե­րին վե­րա­բե­րող ո­րո­շա­կի հար­ցեր դեռ մնում են թե­րի պար­զա­բան­ված և հա­կա­սա­կան։­ Ու­սում­նա­սի­րու­թյան նպա­տա­կը. Տվյալ ու­սում­նա­սի­րու­թյու­նը նպա­տակ ու­նի գնա­հա­տե­լու կյան­քի ո­րա­կի ցու­ցա­նիշ­նե­րի դի­նա­միկ փո­փո­խու­թյուն­նե­րը (BAROS, GIQLI, MAQoLII և SF-36 հար­ցա­շա­րե­րի մի­ջո­ցով) &gt;50 կգ/մ2 մարմ­նի զանգ­վա­ծի ցուց­չով (ՄԶՑ) հի­վանդ­նե­րի մոտ ստան­դարտ և մո­դի­ֆի­կաց­ված ստա­մոք­սի լա­պա­րաս­կո­պիկ եր­կայ­նա­կի մաս­նա­հա­տու­մից (Ս­ԼԵՄ) հե­տո 24 ա­միս­նե­րի ըն­թաց­քում: Նյութ և մե­թոդ­ներ. Հե­տա­զո­տու­թյա­նը մաս­նակ­ցե­լու հա­մար ը­նտր­վել են նե­րառ­ման չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող, ստան­դարտ և մո­դի­ֆի­կաց­ված ՍԼԵՄ տա­րած 176 պա­ցի­ենտ­ներ՝ հա­մա­պա­տաս­խան հետ­վի­րա­հա­տա­կան վար­մամբ։ Մաս­նա­կից­նե­րը բա­ժան­վել են 2 խմ­բի՝ ՍԼԵՄ-ի և հետ­վի­րա­հա­տա­կան վար­ման ըն­թա­ցա­կար­գից կախ­ված։ Ա­ռա­ջին խմ­բում (N=85) նե­րառ­վել են մո­դի­ֆի­կաց­ված ՍԼԵՄ-ի (ՍՄ­ԼԵՄ) և հա­մա­պա­տաս­խան հետ­վի­րա­հա­տա­կան վար­ման են­թարկ­ված հի­վանդ­ներ, ի­սկ ե­րկ­րորդ խում­բը (N=91) բաղ­կա­ցած էր այն հի­վանդ­նե­րից, ո­րոնց կա­տար­վել է ստան­դարտ ըն­թա­ցա­կար­գով ՍԼԵՄ ստան­դարտ հետ­վի­րա­հա­տա­կան վա­րու­մով (ՍՍ­ԼԵՄ): Յու­րա­քան­չյուր խումբ իր հեր­թին բա­ժան­վել է են­թախմ­բե­րի՝ ը­ստ տա­րի­քային չա­փա­նիշ­նե­րի։ Ա են­թախմ­բի հի­վանդ­նե­րը (IԱ n=42, IIԱ n=44) ե­ղել են 20-50 տա­րե­կան, ի­սկ Բ են­թախմ­բի­նը (IԲ n=43, IIԲ` n=47)՝ 50-70 տա­րե­կան: Մաս­նա­կից­նե­րի հս­կո­ղու­թյան մի­ջին տևո­ղու­թյու­նը ե­ղել է 2 տա­րի: Ու­սում­նա­սիր­վել են Ա­ՎՊ­ԿՈ-ի BAROS, GIQLI, MAQoLII և SF-36 ցու­ցա­նիշ­նե­րը և հա­մե­մատ­վել են դրանց ե­լա­կե­տային և 2-ա­մյա ար­ժեք­նե­րը, ի­նչ­պես նաև գնա­հատ­վել են GIQLI, MAQoLII և SF-36 ցու­ցա­նիշ­նե­րի կլի­նի­կա­կան մի­ջեն­թախմ­բային տար­բե­րու­թյուն­նե­րը ԲՎ-ից 24 ա­միս հե­տո:­ Ար­դյունք­ներ. Հե­տա­զո­տու­թյու­նը փաս­տել է, որ վի­րա­հա­տու­թյու­նից 24 ա­միս ան­ց ՍԼԵՄ-ի և՜ մո­դի­ֆի­կաց­ված, և՜ ստան­դարտ ե­ղա­նակ­նե­րը հան­գեց­րել են ե­լա­կե­տային տվյալ­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ կյան­քի ո­րա­կի ցու­ցա­նիշ­նե­րի դրա­կան տե­ղա­շար­ժե­րի (GIQLI, MAQoLII և SF-36 հար­ցա­շա­րե­րի հա­մա­ձայն): Ը­նդ ո­րում, GIQLI-ի և MAQoLII-ի ցու­ցա­նիշ­նե­րի տե­ղա­շար­ժե­րը կրել են հա­վաս­տի բնույթ մի­այն I կլի­նի­կա­կան խմ­բում, ի­սկ SF-36-ի ցու­ցա­նիշ­նե­րը՝ եր­կու կլի­նի­կա­կան խմ­բե­րում էլ: Ա­վե­լին, մի­ջեն­թախմ­բային հա­մե­մա­տու­թյու­նը բա­ցա­հայ­տել է Ա­ՎՊ­ԿՈ-ի բո­լոր դի­տարկ­ված (նե­րա­ռյալ BAROS-ը) ցու­ցա­նիշ­նե­րի հա­վաս­տի տար­բե­րու­թյուն։ Եզ­րա­կա­ցու­թյուն. Հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րը հիմք են տա­լիս եզ­րա­կաց­նե­լու, որ ՍՄ­ԼԵՄ-ը կա­յուն դրա­կան ազ­դե­ցու­թյան շնոր­հիվ կա­րող է հան­դես գալ որ­պես ՍՍ­ԼԵՄ-ի ար­դյու­նա­վետ այ­լընտ­րանք հի­վան­դա­գին ճար­պա­կալ­մամբ (ՄԶՑ &gt;50 կգ/մ2) հի­վանդ­նե­րի հա­մար։</jats:p>

Show More

Keywords

են հետվիրահատական ցուցանիշների ստանդարտ կյանքի

Related Articles