Abstract
<jats:p>Նպատակ. Վերլուծել և ամփոփել աուտոիմուն թիրեոիդիտով, հիվանդագին ճարպակալմամբ և քնի օբստրուկտիվ ապնոէով տառապող հիվանդների նյութափոխանակության վրա ինկրետինի համակորդների (ԻՀ) ազդեցության մեխանիզմների առանձնահատկությունները: Արդյունքներ. Ուսումնասիրված տվյալների վերլուծությունը (վերջին 5 տարում հրապարակված ավելի քան 80 գիտական աշխատություն) ցույց է տվել, որ ԻՀ-ների թողած ազդեցությունները թիրեոիդիտի ընթացքի և նյութափոխանակության ակտիվության վրա տվյալ կոնտինգենտի տարբեր պոպուլյացիաներում բավականին հակասական են, ինչը հաստատում է հետագա, ավելի խոր ուսումնասիրությունների անցկացման անհրաժեշտությունը: Բացի դրանից, ԻՀ-ների՝ աուտոիմուն թիրեոիդիտի բուժման բաղադրիչների հետ համակցված թերապիայի շատ ասպեկտներ դեռևս մնում են թերի ուսումնասիրված: Եզրակացություն. Վերոնշյալից բխում է հիվանդների այս ընտրանքի վարման օպտիմալ ուղիներ գտնելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես, աուտոիմուն թիրեոիդիտով, ճարպակալմամբ և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշով հիվանդների նյութափոխանակության վրա ԻՀ-ների տարբեր խմբերի ազդեցության վերլուծությանը միտված ուսումնասիրությունները կնպաստեն այդ հիվանդների վարման օպտիմալացված ռազմավարության մշակմանը և իրականացմանը:</jats:p>