Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Նե­րա­ծու­թյուն. Ան­հաս­նե­րի ռե­տի­նո­պա­թի­ան (ԱՌ) ցան­ցա­թա­ղան­թի ա­նո­թային պրո­լի­ֆե­րա­տիվ հի­վան­դու­թյուն է վա­ղա­ժամ ծն­ված նո­րա­ծին­նե­րի մոտ, ո­րը մոտ 50,000 ե­րե­խայի կու­րու­թյան պատ­ճառն է ամ­բողջ աշ­խար­հում։ Ն­պա­տակ. Գրա­կա­նու­թյան սույն ակ­նար­կի նպա­տակն է, հիմն­վե­լով ու­սում­նա­սիր­ված հե­տա­զո­տու­թյուն­նե­րի տվյալ­նե­րի վեր­լու­ծու­թյան և ը­նդ­հան­րաց­ման վրա, ամ­փո­փել ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյան տվյալ­նե­րը ԱՌ-ի և ան­հաս­նե­րի հե­տին ագ­րե­սիվ ռե­տի­նո­պա­թի­այի (Ա­ՀԱՌ-ի) է­թի­ո­պա­թո­գե­նե­զի և կլի­նի­կա­կան դրս­ևո­րում­նե­րի վե­րա­բե­րյալ: ­Մե­թոդ­ներ. Ու­սում­նա­սիր­վել են հե­տա­զո­տու­թյան թե­մային վե­րա­բե­րող վեր­ջին 10 տար­վա ըն­թաց­քում հրա­պա­րակ­ված շուրջ 80 աղ­բյուր­ներ, քն­նարկ­վել են ԱՌ-ի և Ա­ՀԱՌ-ի պատ­ճա­ռա­գի­տու­թյա­նը, ախ­տա­ծագ­մա­նը, կլի­նի­կա­կան դրս­ևո­րում­նե­րին, ու­ղեկ­ցող վի­ճակ­նե­րին և նա­խատ­րա­մադ­րող գոր­ծոն­նե­րին վե­րա­բե­րող հիմ­նա­հար­ցե­րը։ Ար­դյունք­ներ. Լու­սա­բան­վել է մի շարք գոր­ծոն­նե­րի (հ­ղի­ու­թյան ժամ­կետ, պտ­ղի քա­շը ծն­վե­լիս, վա­րա­կի առ­կա­յու­թյուն, ճար­պային փո­խա­նա­կու­թյան խան­գա­րում­ներ և այլն) կար­ևո­րու­թյու­նը ան­հաս նո­րա­ծին­նե­րի ցան­ցա­թա­ղան­թի ան­գի­ո­գե­նե­զի խան­գա­րում­նե­րի զար­գաց­ման հար­ցում։ Ու­սում­նա­սիր­վել են ԱՌ-ի և Ա­ՀԱՌ-ի ձևա­վոր­ման և զար­գաց­ման հա­վա­նա­կա­նու­թյան վրա ազ­դող գոր­ծոն­նե­րի բազ­մա­թիվ տա­րաբ­նույթ, հա­ճախ նաև հա­կա­սա­կան տվյալ­նե­րը և փո­խազ­դե­ցու­թյու­նը։­ Եզ­րա­կա­ցու­թյուն. Գրա­կա­նու­թյան ակ­նար­կը թե­լադ­րում է ԱՌ-ի և Ա­ՀԱՌ-ի զար­գաց­ման և հրահ­րող գոր­ծոն­նե­րի, ի­նչ­պես նաև դրանց ազ­դե­ցու­թյան մե­խա­նիզմ­նե­րի հետ կա­պի ու­սում­նա­սի­րու­թյան ան­հրա­ժեշ­տու­թյու­նը, ի­նչն ան­կաս­կած կն­պաս­տի բուժ­ման տար­բե­րակ­ված և ա­վե­լի ար­դյու­նա­վետ մո­տե­ցում­նե­րի մշակ­մա­նը:</jats:p>

Show More

Keywords

ԱՌի ԱՀԱՌի են գործոնների զարգացման

Related Articles