Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Նե­րա­ծու­թյուն. Ու­ղե­ղիկ-կամր­ջային ան­կյան (Ու­ԿԱ) ու­ռուցք­նե­րի վի­րա­հա­տա­կան բու­ժու­մը նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռա­ցումն է տար­բեր ե­ղա­նակ­նե­րով։ Ը­նդ ո­րում ներ­վի­րա­հա­տա­կան ա­մե­նա­հա­ճախ հան­դի­պող բար­դու­թյու­նը դի­մային նյար­դի վնա­սումն է, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է նյար­դի հա­մա­պա­տաս­խան տե­ղագ­րու­թյամբ։ Վե­րա­նյար­դա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը միշտ չէ, որ ա­պա­հո­վում է ան­հրա­ժեշտ ար­դյունք, ի­նչն էլ նման խն­դիր­նե­րով հի­վանդ­նե­րի մոտ հետ­վի­րա­հա­տա­կան վար­ման օպ­տի­մա­լաց­ման և բուժ­ման նոր մե­թոդ­նե­րի փնտր­ման շար­ժա­ռի­թը հան­դի­սա­ցավ՝ դի­մային նյար­դի յատ­րո­գեն նեյ­րո­պա­թի­այի բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­ման նպա­տա­կով։ Ն­պա­տակ. Սույն լայ­նույ­թային պրոս­պեկ­տիվ հե­տա­զո­տու­թյան նպա­տակն է վեր­լու­ծել Ու­ԿԱ նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րով հի­վանդ­նե­րի մոտ դի­մային նյար­դի ներ­վի­րա­հա­տա­կան վ­նա­սու­մից հե­տո նյար­դի վե­րա­կանգն­ման գոր­ծըն­թա­ցի և դրա ար­դյու­նա­վե­տու­թյան վրա սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան, էն­դո­գեն և էք­զո­գեն գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը: ­Նյու­թեր և մե­թոդ­ներ. Կա­տար­ված բու­ժու­մից կախ­ված՝ ը­նտր­ված մաս­նա­կից­նե­րը բա­ժան­վել են 3 խմ­բի։ Ա­ռա­ջին խմ­բում (n=44) այն հի­վանդ­ներն է­ին, ո­րոնք վե­րա­նյար­դա­վո­րու­մից հե­տո են­թարկ­վել են ստան­դարտ հետ­վի­րա­հա­տա­կան բուժ­ման, ե­րկ­րոր­դում (n=41) նե­րառ­ված է­ին հի­վանդ­ներ, ո­րոնց մոտ վե­րա­նյար­դա­վո­րու­մից հե­տո ստան­դարտ հետ­վի­րա­հա­տա­կան բու­ժու­մը զու­գակց­վել է տե­ղային նյար­դա-է­լեկտ­րախ­թան­ման մի­ջամ­տու­թյան հետ, ի­սկ եր­րորդ խմ­բի (n=42) հի­վանդ­նե­րը ստա­ցել են հա­մակց­ված թե­րա­պի­ա՝ ստան­դարտ, նյար­դա-է­լեկտ­րախ­թան­ման և դե­ղո­րայ­քային մի­ջամ­տու­թյան կի­րառ­մամբ: Մաս­նա­կից­նե­րը կլի­նի­կա­կան խմ­բե­րի են բա­ժան­վել պա­տա­հա­կա­նու­թյան սկզ­բուն­քով:­ Ար­դյունք­ներ. Սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան բնու­թագ­րերն ու­նե­ցել են ո­րո­շա­կի ազ­դե­ցու­թյուն դի­մային նյար­դի գոր­ծա­ռու­թային ակ­տի­վու­թյան վե­րա­կանգն­ման ար­դյու­նա­վե­տու­թյան վրա մի­այն 1-ին և 2-րդ խմ­բե­րի պա­ցի­ենտ­նե­րի մոտ։ 3-րդ խմ­բում նման կա­պակց­վա­ծու­թյու­նը, բա­ցա­ռու­թյամբ զբաղ­վա­ծու­թյան գոր­ծո­նի, բա­ցա­կա­յում է­ր։ Բո­լոր 3 խմ­բե­րում պա­ցի­ենտ­նե­րի կլի­նի­կա­կան բնու­թագ­րե­րից II տի­պի շա­քա­րային դի­ա­բե­տի, գի­րու­թյան, ա­թե­րոսկ­լե­րո­զի առ­կա­յու­թյու­նը, ի­նչ­պես նաև, վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կետն ու­նե­ցել են ար­տա­հայտ­ված ա­սո­ցի­ա­տիվ կապ վե­րա­նյար­դա­վոր­ման ար­դյուք­նի հետ։ Ե­րկ­րորդ խմ­բի պա­ցի­ենտ­նե­րի մոտ վե­րա­կանգն­ման շր­ջա­նի վրա ար­տա­հայտ­ված ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել նաև նո­րա­գո­յա­ցու­թյան հե­ռաց­ման ծա­վա­լի գոր­ծո­նը, ը­նդ ո­րում, դի­մային նյար­դի վե­րա­նյար­դա­վոր­ման դրա­կան դի­նա­մի­կա է գրանց­վել 1-ին և 2-րդ խմ­բե­րի պա­ցի­ենտ­նե­րի մոտ նո­րա­գո­յա­ցու­թյան ամ­բող­ջա­կան և սուբ­տո­տալ հե­ռաց­ման դեպ­քում։ Հի­վանդ­նե­րի ա­ռա­ջին խմ­բի մոտ հետ­վի­րա­հա­տա­կան ըն­թաց­քի վրա ազ­դող գոր­ծոն­նե­րի քա­նա­կը ե­ղել է ա­ռա­վե­լա­գույ­նը. վե­րը թվար­կած ցու­ցա­նիշ­նե­րից բա­ցի ազ­դող գոր­ծոն­ներ են ե­ղել նաև ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյան ը­նդ­հա­նուր ցու­ցա­նի­շը և շո­ղա­ցող ա­ռիթ­մի­ան։ Մինչ­դեռ 3-րդ խմ­բի հի­վանդ­նե­րի մոտ որ­պես ազ­դող գոր­ծոն­ներ են հան­դես ե­կել մի­այն ա­թե­րոսկ­լե­րո­զը, գի­րու­թյու­նը, II տի­պի շա­քա­րային դի­ա­բե­տը և վնա­սու­մից հե­տո վե­րա­նյար­դա­վոր­ման ժամ­կե­տը։ Վե­րա­նյար­դա­վոր­ման դրա­կան ար­դյուն­քի և վնա­սու­մից հե­տո 1-6 ա­մս­վա ըն­թաց­քում կա­տար­ված վե­րա­նյար­դա­վոր­ման միջև ար­տա­հայտ­ված կո­ռե­լյա­ցի­ոն կախ­վա­ծու­թյուն դիտ­վել է բո­լոր կլի­նի­կա­կան խմ­բե­րում։ Եզ­րա­հան­գում. Սույն աշ­խա­տու­թյունն ա­ռա­ջինն է, որ ու­սում­նա­սի­րում է է­լեկտ­րախ­թան­ման և դե­ղո­րայ­քային թե­րա­պի­այի հա­մակց­ված մե­թո­դը՝ դի­մային նյար­դի յատ­րո­գեն նեյ­րո­պա­թի­այի բուժ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան վրա սո­ցի­ալ-ժո­ղովր­դագ­րա­կան և կլի­նի­կա­կան գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը նվա­զեց­նե­լու նպա­տա­կով: Սա նոր հե­ռան­կար­ներ է բա­ցում հա­մակց­ված թե­րա­պի­այի կլի­նի­կա­կան ար­դյու­նա­վե­տու­թյան ու­սում­նա­սիր­ման հա­մար՝ գոր­ծա­ռու­թային ակ­տի­վու­թյան սանդ­ղակ­նե­րի և է­լեկտ­րո­նեյ­րո­մի­ոգ­րա­ֆիկ տվյալ­նե­րի մի­ջո­ցով դի­մային նյար­դի վե­րա­կանգ­նու­մը գնա­հա­տե­լու մի­ջո­ցով: Ստաց­ված ար­դյունք­նե­րը ա­նուղ­ղա­կի­ո­րեն հաս­տա­տում են հե­ղի­նա­կի կող­մից ի­րա­կա­նաց­ված է­լեկտ­րախ­թան­ման և դե­ղո­րայ­քային թե­րա­պի­այի հա­մակց­ված մե­թո­դի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը:</jats:p>

Show More

Keywords

նյարդի են մոտ դիմային հետո

Related Articles