Abstract
<jats:p>Սույն հոդվածի հիմնական նպատակն է վերլուծել նեյրոտեխնոլոգիաները որպես կարգապահական իշխանության գործիքներ՝ բացահայտելով դրանց դերը սուբյեկտի ձևավորման և սոցիալական կարգավորման գործընթացներում։ Առաջարկված մի շարք տեսություններ հնարավորություն են տալիս պատկերացնելու, թե ինչպես են նեյրոտեխնոլոգիաները վերածվում ոչ միայն կարգապահեցման, այլ նաև կանխատեսման, ուղղորդման, մանիպուլյացիայի և տնտեսական շահարկման գործիքների՝ ընդլայնելով վերահսկողության տրամաբանությունն ընդհուպ ապագա ցանկությունների, ընտրությունների և վարքագծի նախագծում։ Այսպիսով, հոդվածը նպատակ ունի կարգապահական և հսկողական իշխանության տեսական հեռանկարներից քննության առնել նեյրոտեխնոլոգիաների ազդեցությունը սուբյեկտի ձևավորման, սոցիալական կարգավորման և ինքնության կառուցման գործընթացների վրա՝ միաժամանակ ընդգծելով դրանց էթիկական, հասարակական և քաղաքական հետևանքները։</jats:p>