Abstract
<jats:p>Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացումը, բնակչությանը մատուցվող ծառայությունների թվայնացումը և արհեստական բանականության ներթափանցումը կենցաղ վերջին տարիներին Հայաստանում հանգեցրել է կիբեռհանցավորության շարունակական աճի: Դա խոսում է կանխար¬գել¬իչ ներգործության ակտիվացման անհրա¬¬¬ժեշտու¬թյան մասին: Այդ ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու նպատակով հեղինակների կողմից իրականացվել է կիբեռհանցավորության քրեաբանական բաղադրիչների հետազոտություն: Մասնավորապես, բացահայտվել է 2019-2024թթ. կիբեռհանցավորության վիճակը, շարժընթացը, լատենտայնությունը պայմանավորող գործոնները, նկարագրվել են կիբեռհանցավորության կազմում ընդգրկված հանցատեսակներից ամենատարածվածի՝ համակարգչային հափշտակության կատարման տիպային եղանակները: Կատարված հետազոտության արդյունքների վերլուծության հիման վրա հեղինակներն առաջարկում են կիբեռհանցավորության հակազդման միջոցներ: Բանալի բառեր. կիբեռհանցավորություն, համակարգչային հափշտակություն, տիպային եղանակ, հակազդման միջոցներ:</jats:p>