Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում քննարկվում են ճանապարհատրանսպորտային պատահարներից (ՃՏՊ) հետո դրան մասնակից անվավոր տրանսպորտային միջոցների արգելակային համակարգերի փորձագիտական հետազոտության ժամանակակից կիրառական մեթոդների առանձնահատկությունները, այդ թվում՝ արգելակային համակարգի մեջ մտնող տարրերի և հանգույցների առանձին-առանձին հետազոտության անցկացման մեթոդը: Նման փորձաքննությունների անցկացման ժամանակ խնդիրը վթարին մասնակից ավտոմեքենաների արգելակային համակարգերի տեխնիկական վիճակի պարզելն է, իսկ անսարքության հայտնաբերման դեպքում՝ այդ անսարքության ազդեցության որոշումը տվյալ ՃՏՊ առաջացման վրա: Անդրադարձ է կատարվել ավտոմեքենաների երկարատև շահագործման ընթացքում արգելակային հեղուկի որակական փոփոխությունների հետևանքով վերջինիս ազդեցությանը արգելակման արդյունավետության անկման վրա, ինչը կարող է բերել նաև արգելակների խափանման: Առաջարկվել է կատարել արգելակային հեղուկի որակի ստուգում ՃՏՊ-ների որոշ դեպքերով կատարվող փորձագիտական հետազոտությունների ժամանակ, պատահարների առաջացման պատճառները պարզելու համար, ինչպես նաև կատարել շահագործվող ավտոմեքենաների արգելակային հեղուկի որակի պրոֆիլակտիկ ստուգումներ՝ վերջինիս որակի վատացման հետևանքով առաջացող պատահարներից խուսափելու նպատակով: Բանալի բառեր. արգելակային հեղուկ, եռման ջերմաստիճան, գազային խցանումներ, «փափուկ ոտնակ», արգելակների խափանում:</jats:p>

Show More

Keywords

արգելակային ավտոմեքենաների հեղուկի որակի պատահարներից

Related Articles