Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հետազոտության շրջանակում մշակվել է էնդեմիկ սևապտուղ Թոզոտ սորտի խաղողից սպիտակ գինու պատրաստման նորարարական տեխնոլոգիա, նորագույն գինեգործական մոտեցումների կիրառմամբ ստացվել է ալկոհոլի չափավոր պարունակությամբ թույլ օքսիդացված բարձրորակ գինենյութ։ Խնդիր է դրվել տեղայնացնել բարձրորակ Blanc de Noir գինիների արտադրության նոր տեխնոլոգիական մոտեցումները և առաջադեմ փորձը` հաշվի առնելով տեղի բնակլիմայական պայմաններում խաղողի մշակության, դրանից գինու պատրաստման առանձնահատկությունները, և հումքի վերամշակման, վերահսկվող ֆերմենտային միջամտությունների համադրմամբ ստանալ բարձրորակ սպիտակ չոր գինի՝ պահպանելով Թոզոտ սպիտակ գինուն հատուկ բնականությունը:</jats:p>

Show More

Keywords

սպիտակ բարձրորակ Թոզոտ գինու պատրաստման

Related Articles