Abstract
<jats:p>Հետազոտություններով հիմնավորվել է, որ խթանիչների կիրառումն արագացնում է կտրոնների արմատակալումը, բարձրացնում է արմատակալների կպչողականությունը, միամյա շիվերի աճի ու զարգացման աստիճանը՝ ապահովելով տնկանյութի բարձր որակ: Խթանիչները տարբեր սորտերի վրա տարբեր ազդեցություն են գործում. Կախեթ և Հաղթանակ սորտերի մոտ արմատակալների կպչողականությանը, արմատային համակարգի, շիվերի աճին ու զարգացմանն առավել նպաստել է հետերոաուքսին խթանիչը, իսկ Սապերավի սորտի մոտ՝ ցիրկոն խթանիչը: Արդյունքում ստացվել էառաջին կարգի տնկանյութ: Ուսումնասիրված բոլոր սորտերի ստուգիչ տարբերակներում արմատների աճն ու զարգացումը դանդաղ են ընթացել, ինչը բացասաբար է անդրադարձել նաև արմատակալների կպչողականության և վերգետնյա օրգանների զարգացման վրա:</jats:p>
Show More
Keywords
արմատակալների
ու
սորտերի
շիվերի
զարգացման