Abstract
<jats:p>Կատարվել է տրիտիկալեի (X. Triticosecale Wittmacks) սելեկցիոն-արժեքավոր հատկանիշների՝ թփակալման, բույսերի բարձրության, հասկի երկարության, հասունացման, կանգունության, սնկային հիվանդությունների նկատմամբ կայունության, ինչպես նաև հասկում հատիկների քանակի, լցվածության և ապակենմանության գնահատում։ Հետազոտության է ենթարկվել Ն.Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտի համաշխարհային հավաքածուի հեքսապլոիդ տրիտիկալեի 11 սորտանմուշ: Անալիզի վիճակագրական մեթոդով ուսումնասիրվել է սորտանմուշների արժեքավոր հատկանիշների փոխադարձ կապը, ինչը կարող է հիմք ծառայել հացահատիկի բարձրորակ և բարձրբերքատու նոր սորտեր ստանալու համար։</jats:p>
Show More
Keywords
տրիտիկալեի
հատկանիշների
բույսերի
Կատարվել
triticosecale