Abstract
<jats:p>Հոդվածում ներկայացված են բնական խոտհարքներում բույսերի ակտիվ աճի շրջանում ստացվող բերքի ծավալը և հիմնական բուսախմբերի մասնաբաժինն ըստ տեղանքի պայմանների ու խոտհնձի ժամկետի: Դաշտային հետազոտություններն իրականացվել են ծովի մակերևույթից 700 և 950 մ բարձրությունների վրա գտնվող և տարբեր դիրքադրության (հյուսիսային կամ արևելյան) երկու փորձադաշտերում: Ըստ ուսումնասիրությունների՝ գրանցվել է խոտհարքների բարձր բերքատվություն (խոտհնձի ժամանակ՝ մոտ 380 գ/մ2), բարձրարժեք հացազգիների և բակլազգիների տեսակարար կշիռը կազմել է 43 և 33 %, իսկ մոլախոտերով հարուստ տարախոտերինը՝ 24 %: Տեղանքի պայմաններն էական ազդեցություն չեն գործել բերքի վրա, սակայն հացազգիների առավելագույն մասնաբաժին գրանցվել է համեմատաբար բարձրադիր, իսկ բակլազգիների՝ ցածրադիր, հիմնականում հյուսիսային դիրքադրության խոտհարքներում:</jats:p>