Abstract
<jats:p>Արմատապտուղների բերքահավաքի փոքրաչափ մեքենայի գնդաձև սկավառակավոր բանող օրգանի անկյունային արագության որոշման նպատակով կատարվել են տեսական հետազոտություններ և լաբորատոր փորձարկումներ, ինչպես նաև մշակվել է լաբորատոր փորձարկումների ստենդ։ Ուսումնասիրվել է սկավառակի գնդաձև մակերևույթի, իներցիայի մոմենտի, ընթացքի խորության և գրոհի անկյան ազդեցությունը պտտման անկյունային արագության վրա: Ստացվել է սկավառակի անկյունային արագության որոշման մաթեմատիկական արտահայտություն, որը կիրառելի է նմանատիպ բանող օրգանների համար:</jats:p>
Show More
Keywords
անկյունային
արագության
գնդաձև
բանող
որոշման