Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածի նպատակն է վերլուծել ֆիզիկական եւ հոգեկան անձեռն-մխելիության հայեցակարգը բացասական իրավունքների (պաշտպանություն՝միջամտությունից կամ վնասից) եւ դրական իրավունքների (պետականաջակցության եւ ռեսուրսների իրավունքներ) երկատման համատեքստում:Վերը նշված նպատակին հասնելու համար առաջադրված խնդիրներն են՝կատարել Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության՝ որպես դրական եւբացասական իրավունքների հայեցակարգային վերլուծություն, տարբերակելբացասական իրավունքները եւ դրական իրավունքները՝ կիրառելով դրանքինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան ասպեկտների վրա՝ ընդգծելովդրանց բարոյական, իրավական եւ սոմատիկ ասպեկտները, որոնք հիմնված ենմարմնական ինքնավարության եւ արժանապատվության վրա:Հետազոտության ընթացքում կիրառվել են անալիզի, սինթեզիդեդուկցիայի, իրավական համեմատության մեթոդները:Հետազոտության շրջանակներում կատարված հիմնական եզրահան-գումն այն է, որ Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը բացասականեւ դրական իրավունքների տեսանկյունից բացահայտում է դրանց ներքինփոխկախվածությունը՝ ձեւավորելով մարդկային արժանապատվության պաշտ-պանության համապարփակ շրջանակ՝ թե՛ ավանդական, թե՛ զարգացողհամատեքստերում: Այդ իրավունքները պահանջում են միջամտություններիսահմանափակումներ, անհատների պաշտպանություն՝ ֆիզիկական ներգոր-ծությունից, հոգեբանական մանիպուլյացիաներից եւ չարտոնված նեյրոտեխ-նոլոգիական միջամտությունից: Դրական իրավունքները պետություններին եւհասարակություններին պարտադրում են դրական պարտավորություններ՝ապահովելու ռեսուրսներ՝ առողջապահության եւ բարեկեցության, նեյրոտեխ-նոլոգիաների կիրառման անվտանգության, հոգեկան առողջության պահպան-ման նպատակով աջակցության, բռնության նկատմամբ դիմադրողականու-թյան խթանման համար: Նեյրոտեխնոլոգիաների եւ թվային սպառնալիքներիդարաշրջանում քաղաքականություն մշակողները պետք է ինտեգրեն այսպարտավորությունները՝ խթանելով իրավական բարեփոխումները, միջազ-գային համագործակցությունը եւ վերանայելով էթիկական նորմերը։</jats:p>

Show More

Keywords

եւ հոգեկան դրական իրավունքների իրավունքները

Related Articles