Abstract
<jats:p>Հոդվածի նպատակն է ուսումնասիրել Արցախի բնիկ հայ բնակչությանհարկադիր տեղահանության երկարաժամկետ հետեւանքները՝ դիտարկելովդրանք որպես համայնքային ինքնությունը, հավաքական հիշողությունը, ոչնյութական մշակութային ժառանգությունը խաթարող խորքային եւշարունակական գործընթաց:Հոդվածը կենտրոնանում է տեղահանության պայմաններումհամայնքային կյանքի քայքայման, սերնդային հիշողության փոխանցմանխզման, ոչ նյութական մշակութային պրակտիկաների վերարտադրությանանհնարինության, ինքնության ու մշակութային իրավունքներիսահմանափակման խնդիրների վրա:Հոդվածը հիմնված է որակական հետազոտության մեթոդաբանությամբդաշտային ուսումնասիրության արդյունքների վրա: Հետազոտություննիրականացվել է փորձագետների հետ խորքային հարցազրույցների1 (keyinformant - 3), տեղահանված արցախցիների հետ ֆոկուս խմբայինքննարկումների2 (Focus group - 5) եւ խորքային հարցազրույցների3 (In-depth -27) ձեւաչափով՝ ընդգրկելով ընդհանուր 78 անձ: Հետազոտության ընթացքումկիրառվել են կառուցվածքային (semi-structured field-guides) դաշտայինուղեցույցներ եւ դիտարկումների գրանցման տեխնիկաներ (note-takingtechniques)։ Տվյալների վերլուծությունն իրականացվել է դաշտայինգրառումների բազմակի ընթերցման, առանցքային թեմաների կոդավորման եւհետազոտական արդյունքների թեմատիկ խմբավորման միջոցով։Որակական դաշտային հետազոտության արդյունքում ստացվածտվյալները հարադրվել են փաստաթղթային ուսումնասիրության հետ՝կիրառելով պատմահամեմատական եւ իրավական-դոկտրինալ վերլուծությանմեթոդներ։ Դաշտային դիտարկումները համեմատվել են փաստաթղթերի,միջազգային իրավական ակտերի, գիտական գրականության,հետազոտությունների հետ՝ օգտագործելով ընդհանուր գիտական՝դիալեկտիկական եւ տրամաբանական, նաեւ հատուկ՝ պատմահամեմատական, վերլուծական մեթոդներ՝ բարձրացնելով հետազոտության արդյունքներիվավերականությունը։</jats:p>