Abstract
<jats:p>Սույն հոդվածի նպատակն է ցույց տալ, որ ժամանակակիցպայմաններում Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության համարառաջացել է արտաքին քաղաքական հարաբերությունների վերագնահատմանեւ որոշակի վերափոխման անհրաժեշտություն։ Հոդվածում նորովի ենդիտարկվում Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությանհիմնական հայեցակարգային ուղղությունները, ինչպես նաեւ այնքաղաքական, տնտեսական եւ ռազմավարական լծակները, որոնք Մոսկվանօգտագործում է Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում։Ուսումնասիրության հիմնական խնդիրներից են՝1. Նոր հիմնավորումներով բացահայտել Ռուսաստանի արտաքինքաղաքականության հիմնական դրույթները, ներկայացնել, թե այն որուղղություններով է շարժվելու, եւ ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ:2. Հետեւել Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությանզարգացման դինամիկային՝ վերլուծելով հիմնական փաստաթղթերի՝արտաքին քաղաքականության հայեցակարգի եւ ռազմական դոկտրինիհիմնադրույթները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությանառաջնահերթությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում։Աշխատանքի հետազոտման համար կիրառվել են քաղաքագիտության եւմիջազգային հարաբերությունների ոլորտում ընդունված մի շարք գիտականմեթոդներ, մասնավորապես՝ վերլուծական, համադրական, պատմա-քաղաքական համակարգային մոտեցման, բովանդակային վերլուծության եւայլն։Աշխատանքում հիմնավորվել են քաղաքագիտության եւ միջազգայինհարաբերությունների ոլորտում ընդունված տեսական մոտեցումները,վերլուծվել են Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությանըվերաբերող պաշտոնական փաստաթղթերը, ռազմավարական հայեցա-կարգերը, գիտական հրապարակումները եւ փորձագիտական գնահատա-կանները։ Հետազոտության ընթացքում օգտագործվել են ինչպեսհայրենական, այնպես էլ արտասահմանյան աղբյուրներ, ինչըհնարավորություն է տվել համակողմանիորեն վերլուծելու Ռուսաստանիարտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում։</jats:p>