Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածի նպատակն է բացահայտել միգրացիայի եւ ազգայինանվտանգության փոխազդեցության հիմնարար առանձնահատկությունները՝համադրելով միգրացիայի դասական եւ ժամանակակից տեսությունները,վերլուծելով հիբրիդ սպառնալիքների դերը եւ գնահատելով Հայաստանիհամար առաջացող մարտահրավերներն ու հնարավորությունները։Նպատակին հասնելու համար մեր առջեւ դրել ենք հետեւյալ խնդիրները՝վերլուծել միգրացիայի դասական եւ ժամանակակից տեսությունները՝պարզելու դրանց անվտանգային չափաբաժինը, բացահայտել միգրացիայի եւազգային անվտանգության փոխազդեցության հիմնական մեխանիզմները,ուսումնասիրել հիբրիդ սպառնալիքների եւ միգրացիոն գործընթացներիփոխկապակցվածությունը ժամանակակից գլոբալ եւ տարածաշրջանայինիրողությունների պայմաններում, գնահատել միգրացիոն հոսքերի հնարավորազդեցությունները Հայաստանի ազգային անվտանգության համակարգի վրա։Հետազոտության ընթացքում կիրառվել են պատմական, համեմատա-կան, վերլուծական, տեսական, պատճառահետեւանքային մեթոդները:Հետազոտության շրջանակներում կատարված հիմնականեզրահանգումն այն է, որ միգրացիան եւ ազգային անվտանգությունըինտենսիվ փոխազդեցության մեջ են, եւ նրանց միջեւ հարաբերությունըպայմանավորված է թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական ուանվտանգային գործոններով։ Միգրացիայի դասական տեսություններըընդգծում են տնտեսական շարժառիթների եւ աշխատաշուկայի դերը, մինչդեռժամանակակից մոտեցումները ընդգծում են քաղաքական, սոցիալական եւհիբրիդ սպառնալիքների ազդեցությունը: Հիբրիդ սպառնալիքները, այդ թվում՝տեղեկատվական, էներգետիկ եւ անվտանգության ճյուղերում ստեղծվողճգնաժամերը, կարող են բազմապատկել միգրացիոն հոսքերի ազդեցությունըփոքր պետությունների վրա, այդ թվում՝ Հայաստանի պարագայում:Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի համար միգրացիոնգործընթացների համատեղ դիտարկումը ազգային անվտանգությանհամատեքստում անհրաժեշտ է ինչպես սպառնալիքների կանխարգելման,այնպես էլ նոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար։Նման ձեւաչափով մշակված քաղաքականությունն ու ռազմավարությունըկարող են նվազեցնել միգրացիայից բխող բացասական ազդեցությունները եւխթանել սոցիալ-տնտեսական կայունությունը, ինչպես նաեւ նպաստել պետության ներքին եւ արտաքին անվտանգության երկարաժամկետ ապահովմանը։</jats:p>

Show More

Keywords

եւ են միգրացիայի սպառնալիքների անվտանգության

Related Articles