Abstract
<jats:p>Հոդվածի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետու-թյունում հարկային ընդհանուր եկամուտներից եւ առանձինհարկատեսակներից ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ), եկամտային հարկի եւշահութահարկի գծով եկամուտների արձագանքը տնտեսական իրավիճակիփոփոխության նկատմամբ:Աշխատանքի խնդիրն է գնահատել ընդհանուր հարկային եկամուտների,ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի եւ շահութահարկիսահունությունը երկարաժամկետ եւ կարճաժամկետ հեռանկարում:Հարկերի սահունությունը գնահատելու համար աշխատանքումօգտագործվել են տնտեսաչափական մոդելներ. կառուցել եւ գնահատել ենքպարզագույն գծային ռեգրեսիոն մոդել եւ ARDL ECM մոդել (AutoregressiveDistributed Lag Error Correction model):Կատարված հետազոտությունը հատկապես կարեւորվում է, քանի որհարկերի սահունության գնահատումները բավականին քիչ են հայաստանյանաղբյուրներում: Հարկերի սահունության գործակցին անդրադարձկատարվում է որոշ ռազմավարական փաստաթղթերում, որտեղ, սակայն,որպես հարկերի սահունության գործակից դիտարկվում է հարկայինեկամուտների փոփոխության եւ ՀՆԱ փոփոխության հարաբերակցությունը:Իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որերկարաժամկետ հատվածում հարկային եկամուտների արձագանքը ՀՆԱ-ի եւհարկային փոփոխությունների նկատմամբ առավել ուժգին է, քանկարճաժամկետ հատվածում: ԱԱՀ-ի եւ շահութահարկի երկարաժամկետ եւկարճաժամկետ սահունությունը համադրելի արդյունքներ է գրանցել, ինչը չինկատվել եկամտային հարկի դեպքում։ Արդյունքում, եկամտային հարկիսահունության հետագա, առանձին ուսումնասիրությունը, որը կներառիգործոնների առավել լայն շրջանակ, կարեւորվում է՝ վերջինիս ամբողջականվարքագիծը բացահայտելու համար։</jats:p>